Մայիսի 28

Ճամփորդություն դեպի Բջնիի բերդ

Այսօր մենք ընկեր Գոհարի և ընկեր Էլիզաբեթի հետ գնացել էինք ճամփորդության դեպի Բջնիի բերդ: Ինչպես միշտ ճամփորդությունից առաջ մենք տեղեկություններ էինք գտել ու դրել մեր բլոգներում:

Առավոտյան ճանապարհ ընկանք: Սկզբում մենք գնացինք ամրոց, այնտեղ շատ հետաքրքիր էր: Կար տաղավարի նման մի տեղ, որը նախկինում թաքստոց էր եղել, կային կիսաքանդ աստիճաններ, ընկեր Գոհարը մեզ պաըմեց, որ քանդված հատվածից մարդիկ պարաններով են անցել և դիմակներով, որովհետև այնտեղ օդ չի եղել: Մենք նաև տեսաանք Հրազդան գետը: Մենք նաև գնացինք եկեղեցի, որտեղ երգեցինք, հետո մի քիչ խաղացինք և լավ տրամադրությունով վերադարձանք դպրոց: