Դեկտեմբերի 10

Մատենադարան

Նախագիծ

  • Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանաը

Մատենադարանը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Մ․ Մաշտոց պողոտայի վրա։

  • Հարավային դպրոցից Մատենադարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում
  • Ծովակալ Իսակով-Հաղթանակի կամուրջ-Մ․ Մաշտոցի պողոտա
  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան
  • 30-ամյակի հուշահամալիր (Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 30-ամյակին նվիրված), Ծովակալ Իսակովի արձանը, Երևանյան լիճ, Հրազդանի կիրճ, Օպերա, Ֆրանսիայի հրապարակ։
  • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում
  •  Մատենադարանի բակում են գտնվում Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի  արձանները, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը։
  • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում
  • Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր։  Ամենամեծ մագաղաթյա հայերեն ձեռագիրը «Մշո ճառնդիր»-ն է, ամենափոքրը՝ «Տոնացույց» է։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մատենադարանի ձեռագիր հավաքածուն խոշորագույններից է աշխարհում: Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ Ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է,  մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն:

Մատենադարանը հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում:  1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան:
Մատենադարանի շենքի շինարարությունը ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով սկսվել էր 1945-ին, 1959թ՝. ավարտվում:

Մատենադարանի 1959թ. նախատեսված աշխատանքային ծավալներն արդեն անբավարար են. միայն ձեռագրական ֆոնդն ավելացել է ավելի քան 6000 մատյանով, աննախադեպ մեծացել են արխիվային և գրադարանային ֆոնդերը։

Մատենադարանի բակում են գտնվում  Թորոս ՌոսլինիԳրիգոր ՏաթևացուԱնանիա ՇիրակացուՄովսես ԽորենացուՄխիթար ԳոշիՖրիկի բազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը։

«Մշո ճառնդիր»-ը հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է:  Ունի 601 մագաղաթյա թերթ, յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է:

«Տոնացույց»-ը հայերեն ամենափոքր ձեռագիրն է։ Այն գրվել է Կաֆայում 1434 թվականին: Կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ։ Տարվա տոնակարգը ցույց տվող գիրք է հայ եկեղեցում։

Նոյեմբերի 29

Հակոբ Մեղապարտ

 

Հակոբ Մեղապարտը (15-րդ դար — 16-րդ դար), հայ առաջին տպագրիչն է, հայկական տպագրության սկզբնավորողն ու հիմնադիրը։ Հակոբ Մեղապարտն իր տպարանը հիմնել է Վենետիկում։Մեղապարտի սարքավորած առաջին հայկական տպարանը գործել է 1512–13 թթ. և լույս է ընծայել հավանաբար 6 գիրք (պահպանվել են 5-ը)։ Տպագիր գրքերից առաջինը՝ «Ուրբաթագիրքը», աղոթքների ու մաղթանքների ժողովածու է հատվածներ Ավետարանից, մի հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից։ Այնուհետև տպագրել է «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան» գրքերը։ Որոնցից միայն «Պատարագատետրն» ունի հրատարակության թվականը, վայրն ու տպագրիչի անունը նշող հիշատակարան՝ «Այս սուրբ տառերը գրվեցին 1513-ին Վենեժ աստվածապահ քաղաքում, որ է Վենետիկ՝ Ֆրանկստան, Մեղապարտ Հակոբի ձեռքով»։

Դիմանկար

Նոյեմբերի 26

Մովսես Խորենացի

Movses_khorenatsi_illustration.jpeg

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում: Խորնի գյուղից էլ ծագում է նրա նրա անվան մի մասը՝ Խորենացի: Հիմանականում հենց իր Հայոց պատմությունից ենք իմանում իր մասին: Նրան անվանել են պատմահայր, քերթողահայր: Նա գրել է «Հայոց պատմություն» գիրքը, որտեղ հայրերի մասին պատմում է անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած օրերը: Նա եղել Մաշտոցի լավագույն աշակերտներից: Սովորել է Եգիպտոսի Ալեքսանդրյա քաղաքում, որն այն ժամանակ ամենահայտնի կրթության վայրերից էր: Նրա հայոց պատմության միջոցով ենք մենք տեղեկանում մեր նախնիների, ծագման, բնօրրանի մասին, ինչպես նաև նրա միջոցով են մեզ հասել բազում առասպելներ, ավանդազրույցներ:

Նոյեմբերի 22

Մեսրոպ Մաշտոց

Մ. Մաշտոցը ծնվել է 361 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում:Ստացել է հունական կրթություն: Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սերել է ազնվականի ընտանիքից:

Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցն Աստվածաշունչը հրապարակայնորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Ժողովուրդը կարծես ձուլվում էր, ոչնչանում, քանի որ չուներ իր սեփական գիրը:

Այդ ժամանակ էլ Մ. Մաշտոցը հասկացավ, որ հարկավոր է ունենալ սեփական  գիրը, թարգմանել գրականությունը հայերեն: Այդ պատճառով էլ իր աշակերտների հետ մեկնեց Եդեսիա, մի քանի տարի ուսումնասիրություններ կատարելուց հետո,  405թ. վերադառնում է հայրենիք՝ Վաղարշապատ/այժյամն Էջմիածին/: Նրան մեծ շուքով են ընդունում: Առաջին գիրքը որը նա թարգմանում է հայերեն՝ Աստվածաշունչն է, որը նաև անվանում են Թարգմանությունների թագուհի:

Գրերի ստեղծումից հետո, մեծ թափով սկվում է թարգմանական գործընթաց, շատ գրքեր են թարգմանվում:  Այսպիսով հայերը ունենում են գիր և գրականություն իրենց լեզվով՝ հայրերեն: Մաշտոցյան այբուբենը եղել է   36 տառանի, և, օ, ֆ տառերը ավելացել են հետագայում: Հայոց այբուբենն ունի նաև թվային աժեք՝ օրինակ Ա-1, Բ-2, Ժ-10….  Մեսրոպ Մաշտոցին անվանում են նաև առաջին ուսուցիչ: Նրա հայնտի աշակերտն էր Կորյունը, որն էլ գիրք է գրում իր սիրելի ուսուցչի մասին՝ «Վարք Մաշտոցի» անվանումով: Մաշտոցի անունով է մեր Մատենադարանը, որի հենց մուտքի մոտ տեղադրված են Մաշտոցի և Կորյունի արձանները:

Նոյեմբերի 19

Գրիգոր Լուսավորիչ

Հայոց պատմության մեջ, հայերի հարմար այս երեք մարդիկ շատ կարևոր դեր են ունեցել: Գրիգոր Լուսավորչի օրորք հայերը քրիստոնեությունը ընդունեցին որպես պետական կրոն: Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, և այդ օրվանից մեր գրերն ու պատմությունը գրվեցին հայատառ: Մովսես Խորենացին գրեց հայոց պատմությունը անհիշելի ժամանկներից մինչև իր օրերը: Նրա «Հայոց պատմության»-ից մեզ  են հասել շատ ավանդույթներ, մշակութային արժեք ներկայացնող տեղեկություններ, հայի ծագման ու զարգացման, բնօրրանի, ծննդավայրի, պատմության, առասպելների, թագավորների մասին:

Գրիգոր Լուսավորիչ

Հայերը հնում եղել են հեթանոս, ունեցել են բազմաթիվ աստվածներ, որոնց պատվին կառուցել են բազմաթիվ տաճարներ, զոհեր են մատուցել և այլն: Երբ տարածվեց քրիստոնեությունը/Հայաստանում քրիստոնեությունը տարածել են՝Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները՝ 60-66թթ./, բնական է, որ մարդիկ նորին սովոր չէին, և այն պետք է դժվարությամբ ընդունեին, և ցանկացած նորի պես, քրիստոնեությունն էլ, և քրիստենեության հետևորդներն էլ  հանդիպեցին խոչընդոտների, չհասկացվեցին: Քրիստոենության տարածողներից ու հետևորդներից էր Գրիգոր Լուսավորիչը:

Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է որպես պետական կրոն 301 թվականին: Այդ գործում կարևոր դեր է խաղացել Գրիգոր Լուսավորիչը, որը հետագայում դարձավ հայ առաջին կաթողիկոսը: Հայ առաջին քրիստոնյան թագավորն էլ դարձավ այդ ժամանակվա թագավորը՝ Տրդատ 3-րդ Մեծը:

Համաձայն 5-րդ դարի հայ պատմիչների՝ Տրդատ 3-րդ թագավորը ժամանում է Հայաստան, իր հոր գահը հետ վերցնելու նպատակով: Նա հեթանոս Անահիտ աստվածուհու տաճարում զոհաբերություն է անում: Նրա շրջապատից Գրիգորը, որն արդեն քրիստոնեություն էր ընդունել, հրաժարվում է զոհ մատուցել հեթանոս աստվածուհուն: Գրիգորին բանտարկում են Արտաշատի զնդանում/բանտ// Խոր Վիրապում/, որը նախատեսված էր մահապարտների համար:

Հայաստանում քրիստոնեության ընդունման հետ կապված է Սբ. Հռիփսիմեի և նրա կույսերի մահը: Ըստ ավանդույթի, քրիստոնեություն ընդունած աղջիկները, որոնք ծննդով Հռոմից էին, Դիոկղետիանոս կայսեր հետապնդումներից փախչում են արևելք: Նրանք ապաստան են գտնում Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատից ոչ հեռու մի տեղանքում:Տրդատ թագավորը, սիրահարվում է Հռիփսիմեին, ցանկանում է նրան կնության առնել, բայց հանդիպելով դիմադրության նրա կողմից և մերժվելով, հրամայում է  մահվան դատապարտել Հռիփսիմեին և նրա ընկերուհիներին: Սակայն նրանցից մեկին՝ Նունեին, հաջողվում է փախչել Վրաստան և քրիստոնեություն քարոզել այնտեղ:

Հռիփսիմեականների մահապատիժը մեծ ազդեցություն է թողնում թագավորի վրա և նա ծանր հիվանդանում է, դեմքը աստիճանաբար վերածվում է խոզի մռութի: Տրդատի քույրը բազմիցս տեսնում է երազում, որ իր եղբորը բուժում է Գրիգորը, որը գտնվում էր մահապարտների բանտազնդանում: Թագավորին բժշկելու համար նա ազատ է արձակվում և հողին է հանձնում հռիփսիմեականների սուրբ մասունքները: 66 օրյա քրիստոնեության քարոզից հետո նա լրիվ բուժում է Տրդատին:Ապաքինվելուց հետո թագավորը կնքվում է Գրիգոր Լուսավորչի կողմից և հայտարարում է քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն: Տրդատը Գրիգոր Լուսավորչի հետ միասին, ոչնչացրեց հեթանոսական տաճարները՝ նրանց փոխարեն կառուցելով քրիստոնեական եկեղեցիներ:

Նոյեմբերի 12

Հայկ և Բել

Հայկ Նահապետը (նաև Հայկ, Հայկ դյուցազն) համարվում է հայոց նահապետը, նախահայրը և ազգապետը։

Անվան ծագման մասին

Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»։ Հայկը դյուցազն է, սերում է դիցերից։  Հայկի մայրն էր Անահիտ դիցուհին, որը երբեմն կոչվում է «մեծն տիկին հայոց», «մեծամայր»։

Բնութագրում

Հայկը հաղթանդամ և վայելչակազմ ռազմիկ է, որսորդ։ Նրա զենքերը՝ թուրը, նետ ու աղեղը օժտված են գերբնական հատկություններով։  Հայոց տոմարի ամսանունները ծագում են Հայկի զավակների անուններից։

Continue reading

Նոյեմբերի 10

Ֆլորինա՝ բնության աստվածուհի (իմ հորինած առասպելը)

Կար մի երկիր, որը կոչվում էր Կանաչ աշխարհ։ Այս աշխարհում ամեն ինչ գեղեցիկ էր ու բնությունն էլ միշտ կանաչ էր։   Այս երկրում պաշտում էին բնության աստվածուհուն՝ ֆլորինային։ Նրան պատկերում էին ծաղիկներով զարդարված աղջկա տեսքով։ Ֆլորինան հսկում էր, որ բնության մեջ ամեն ինչ հավասար լինի․  արևը հավասարապես տաքացնի ու լուսավորի բոլորին, իսկ անձրևը հագեցնի բոլոր բույսերի ծարավը։ Նա հսկում է, որ ամբողջ բնությունը ձմառանը քնի և վաղ գարնանը արթնանա։ Կանաչ աշխարհի մարդիկ շատ էին սիրում այս աստվածուհուն։ Նա էլ մարդկանց էր սիրում և բոլորին հենց ծնված օրից սովորեցնում էր սիրել ու հոգ տանել բնության մասին։