Նոյեմբերի 19

Սառցադաշտեր

Մենք արդեն գիտենք, որ ջուրը հանդես է գալիս գազային, պինդ և հեղուկ վիճակներում։ Սառույցն ու ձյունը ջրի պինդ վիճակներն են։ Երկրի վրա կան վայրեր,որտեղ ամբողջ տարին ցուրտ է և տեղացած ձյունը չի հասցնում հալվել, այդ ձյունը կուտակվում է, ժամանակի ընթացքում խտանում և դառում սառույց՝ առաջացնելով սառցադաշտ։

Սառցադաշտ է կոչվում սառույցի բնական կուտակումը ցամաքի վրա։ Սառցադաշտերն առաջանում են հիմնականում բարձր լեռներում։

Սառցադաշտեր կան նաև մեծ Արարատի վրա։

Այն բարձրությունը,որից վեր ավելի շատ ձյուն է գալիս քան հալվում կոչվում է ձյան սահման։

Սառցադաշտերը մեծ ծանրության պատճառով հոսում են։ Սառցադաշտերից պոկվում և օվկիանոս են թափվում մեծ հսկայական կտորներ, որոնք վերածվում են լողացող սառցալեռների կամ՝ այսբերգների։ Սառցալեռների միայն փոքր հատվածն է երևում ջրի վրա, հիմնական մասը գտնվում է ջրի տակ։ Հենց այդ պատճառներով էլ սառցալեռները վտանգավոր են նավարկության համար։

Նոյեմբերի 15

Ճահիճներ

Ճահիճնեը ցամաքի այն տարածքներն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ։ Ճահիճները առաջանում են այն տարածքնեում որտեղ տեղումների ջրերը ոչ թե հոսում հեռանում են այլ կուտակվում են։ Ճահիճներում ապրում և աճում են խոնավասեր բույսեր և կենդանիներ։ Բույսերը ճահիճներում տարիների ընթացքում դառնում են վառվող օգտակար հանածո, որը կոչվում է տորֆ։ Continue reading

Նոյեմբերի 8

Երկիր մոլորակի խնդիրները

Ես՝ եղբորս հետ նայեցի ֆիլմերը և հասկացա, որ բնությունը վտանգի տակ է։ Ֆիլմերից մեկը գլոբալ տաքացման մասին էր։ Պրոֆեսորներից մեկն ասում էր, որ 20 տարի առաջ, երբ գնում էին Գրենլանդիա՝ հետազոտությունների, ամբողջ սառույց էր, իսկ հիմա բավականին պիտի քայլեն, որ հասնեն սառույցին։ Մյուս ֆիլմից հասկացա, որ բոլորս պիտի խնամենք ու հոգ տանենք մեր բնության մասին,եթե ուզում ենք ապրել։

Երկիր մոլորակը փրկելու համար ծնված օրվանից մարդկանց կսովորեցնեի մոլորակի մասին հոգ տանել՝ չաղտոտել բնությունը, ծառեր տնկել, ջուրը խնայել և այլն։

 

Նոյեմբերի 5

ՀՐԱԲՈՒԽ

Հրաբուխը երկրի խորքից մագմայական օջախներից երկրի մակերևույթ դուրս մղող լավան է։ Երբ երկրակեղևում շարժումներից ճեղքեր են առաջանում, մագման այդ ճեղքերից մղանցքով հաճախաղկի ժայթքում է վեր, սառչելով երկրի մակերևույթին կամ օվկիանոսների հատակին առաջացնում է լեռներ, որոնք կոչվում են հրաբուխներ։ Հրաբխի ժայթքման ժամանակ առաջանում է ձագարաձև տեղամաս , որն անվանում են՝ խառնարան։ Խառնարանից երկրի մակերևույթ են ժայթքում լավա, քարեր, գազեր, ծուխ և հրաբխային մոխիր։ Լավան ժայթքելուց հետո սառչում և առաջացնում է հրաբխային ապար։

Հրաբուխները լինում են 3 տեսակ՝ գործող, հանգած և քնած։ Գործող հրաբուխները մշտապես ժայթքում են։ Հանգած հրաբուխը չի գործում և չի պահպանում հրաբխին բնորոշ ձևը։ Քնած հրաբուխները չեն գործում, սակայն պահպանում են գործող հրաբխին բնորոշ իրենց տեսքը։ Քնած հրաբխի կառուցվածք ունեն նաև՝ Մասիսն ու Արգածը։

Հրաբուխներ առաջանում են նաև օվկիանոսի հատակին, որը կոչվում է ստորջրյան հրաբուխ։

Դիտեք նաև տեսանյութը

տեսանյութ 1. տեսանյութ 2

Նոյեմբերի 1

Գետեր, լճեր

Գետ է կոչվում քաղցրահամ ջրի բնական հոսքը, որը հոսում է դեպի լիճ, ծով կամ օվկիանոս։ Որոշ դեպքերում գետը կարող է անցնել հողի մեջ կամ չորանալ, մինչև այլ ջրային օբյեկտի հասնելը։

Գետի սկսման վայրը կոչվում է ակունք, գետերը սկիզբ են առնում ՝ լճերից, սառցադաշտերից, կամ ստորգետնյա ջրերից ։

Այն հատվածը ,որտեղ թափվում է գետը կամ ավարտվում կոչվում է ՝ գետաբերան։

Գետը իր բոլոր վտակներով և առվակներով կոչվում է ՝ գետային ավազան ։

Գետը ունի նաև հուն, այն ճանապարհն է ,որտեղով որ հոսում է։

 

Լիճը ջրով լցված գոգավորություն է, որը կապված չէ օվկիանոսի և ծովի հետ։

Լճերը լինում են հոսուն և անհոս։ Եթե լճից արտահոսում է գետ, ապա այդպիսի լիճը անվանում են հոսուն լիճ։ Այն լճերից ,որոնցից գետեր չենհոսում կոչվում են անհոս ։

Լճերը լինում են տարբեր ծագման

1 — ամբարտակային- առաջանում են գետահունի մասնակի արգելափակման հետևանքով

2-Մնացորդային լճերն իրենցից ներկայացնում են ծովերի մնացորդներ։

3-Հնահունային լճերը գետերի ողողատներում հանդիպող համեմատաբար ոչ մեծ լճեր են, որոնք իրենցից ներկայացնում են նախկին գետահուների մնացորդներ։

Հոկտեմբերի 2

Մայրցամաքներ , օվկիանոսներ

75394-004-D63D96A5

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:

երկրի ամբողջ տարածքը կազմում է 510մլն կմ է, որից ցամաքի տարածքը կազմում է 29 % ։

Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք: Եվրսաիա ,Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Օվկիանոսը ահռելի աղի ջրի զանգված է, ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70 %–ը (մոտ 361 միլիոն կմ²) ծածկված է օվկիանոսով ունենք 4 օվկիանոսներ ՝ Խաղաղ օվկիանոս , Ատլանտյան օվկիանոս, Հնդկական օվկիանոս, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս ։

 

ԵՎՐԱՍԻԱ

 

imagesCAPNL0PT
Continue reading
Սեպտեմբերի 26

երկրի ներքին կառուցվածքը․ քարոլորտ

Image_690
загруженное (1)

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից՝ ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:

Continue reading

Սեպտեմբերի 21

Մարմիններ, նյութեր

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին:

Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:

Կարելի է բաժակ պատրաստել բազմաթիվ նյութերից օրինակ՝ ապակուց, կավից փայտից, թխթից և այլն:

Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ,

Մարմիններ՝ փայտ, աթոռ, սեղան, մատանի, գրիչ, պատուհան, պայուսակ, բաժակ:

Նյութեր՝ ոսկի, պղինձ:

Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

  1. պինդ՝ ալյումին, երկաթ, ոսկի, արծաթ, փայտ, ապակի;
  2. հեղուկ ՝ջուր, նավթ:
  3. գազային՝ գոլոշի թթվածին:

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

Սեպտեմբերի 12

Բնություն, բնության ուսումնասիրման եղանակները

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է, բոլոր կենդանի օրգանիզմները ՝ բույսերը, սնկերն ու կենդանիները ինչպես նաև մարդը,որոնք բնության կենդանի մարմիններն են; Քարը, ավազը , արեգակը , լուսինը ,մետաղները ՝ անկենդան մարմիններ են;

Ի տարբերություն մյուս կենդանիների մարդը օժտված է բանականությամբ, որի օգնությամբ ճանաչում և տնօինում է բնությանը;

Բնության մեջ կատարվում են մշտապես փոփխություններ ;

Բնության մեջ յուրաքանչյուր երևույթ և փոփխություն ունի իր բացատրությունը;

Բնության մարմիններն ու երևույթները ուսումնասիրում են դիտումների փորձերի և չափումների միջոցով; Դիտումների միջոցով ստանում ենք նախնական տեղեկություներ մարմինների և երևույթների մասին; Օրինակ ՝ աստղերի պայծառությունը, ձնհալի ժամանակ գետերի վարարումը;

Փորձի միջոցով կարելի է պարզել ,թե որ ջերմաստիճանում է եռում ջուրը , կամ որ մարմիններն են ձգում մագնիսին;

Չափումների միջոցով ըստ համապատասխան միավորների , որոշվում են մարմինների չափերը , զանգվածը , ջերմաստիճանը, ծավալը և շարժման արագությունը;

Բնությունը հետազոտելիս օգտագործվում ենն տարբեր սարքեր գործիքներ;

Շատ փոքր ճափեր ունեցող մարմինները կարող ենք տեսնել մանրադիտակով,

հեռաովոր մարմինները օրինակ ՝ աստղերը մանրադիտակով;

Պարզագույն չափման գործիքներ են նաև քանոնը, ջերմաչափը, չափանոթը, կշեռքը;

Հարցեր և առաջադրանքներ

Որոնք են բնության ուսումնասիրման հիմնական եղանակները;

Ինչ է դիտումը —Դիտումների միջոցով ստանում ենք նախնական տեղեկություներ մարմինների և երևույթների մասին:

Ինչ է Չափումը-Չափումների միջոցով ըստ համապատասխան միավորների , որոշվում են մարմինների չափերը , զանգվածը , ջերմաստիճանը, ծավալը և շարժման արագությունը:

ինչ է փորձը-Փորձի միջոցով կարելի է պարզել ,թե որ ջերմաստիճանում է եռում ջուրը , կամ որ մարմիններն են ձգում մագնիսին:

Ինչ սարքեր և գործիքներ են հայտնի-մանրադիտակ, աստղադիտակ, քանոն, ջերմաչափ, կշեռք և այլն: