Հունիսի 8

Մարզատոն

Այսօր մենք մարզական հանդիպում ունեինք Արևելյան դպրոցի հետ: Այս անգամ նրանք էին եկել մեզ հյուր՝ Հարավային դպրոց: Նրանք եկել էին իրենց ուսուցչուհու՝ ընկեր Նելլիի հետ: Մենք բուլավաներով խաղ խաղացինք, խաղացինք գնդակով խաղեր և վերջում միասին ճաշեցինք: Հետո մենք բոլորով նրանց ճանապարհեցինք իրենց դպրոց: Մեր մարզատոնը շատ լավ անցավ:

Մայիսի 18

Ճամփորդություն դեպի Արևելյան դպրոց

Ճամփորդություն դեպի Արևելյան դպրոց
Մենք ընկեր Գոհարի և ընկեր Լենայի հետ ոտքով և ինքնագլորներով գնացինք դեպի Արևելյան դպրոց։ Ճանապարհին արտասանեցինք <<Տերևը>> բանաստեղծությունը։ Հասանք դպրոց, այնտեղ մի լավ մարզվեցինք, տաքացրեցինք մեր մկանները, որպեսզի կարողանանք շատ ավելի լավ մասնակցել խաղերին։ Արևելյան դպրոցի 2/3 դասարանի հետ խաղացինք բուլավաներով, օղակով և գնդակով խաղեր։ Դպրոց վերադառնալուց հետո նշեցինք մեր դասարանի Արսենի ծնունդը։