Նոյեմբերի 8

Վախկոտ կաղամբը և ուրախ գազարը

Կային-չկային մի վախկոտ կաղամբ և մի ուրախ գազար կային: Մի անգամ գազարը շատ է համոզում կաղամբին, որ գնան ճամփորդության: Կաղամբը վերջապես համաձայնվում է: Նրանք ճամփա են ընկնում լուսադեմին: Կաղամբը ամեն մի ձայնից ու շարժումից վախեցած փաթաթվում էր իր թերթիկների մեջ և խնդրում գազարին, որ վերադառնային տուն, բայց գազարը չէր համաձայնվում: Նա համոզում էր կաղամբին, որ թերթերը մի կողմ տանի, աչքերը բացի ու տոսնի շուրջը ինչ գեղեցիկ բնություն է: Վերջապես վախկոտ կաղամբը հաղթում է իր վախը և նրանք իրոք շատ հավես ճամփորդություն են ունենում: Դրանից հետո կաղամբն էր համոզում գազարին, որ գնային ճամփորդության: