Մայիսի 5

Տեղեկություն Հրազդան գետի մասին

Հրազդան, գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում, Արարատյան գոգավորությունում, Արաքսի ձախ վտակը:

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)]։

Այլ անվանումներ Բջնիի ջուրԲջնիջուրԲջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի:

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմեղեկություն  է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

Մարտի 17

Մեր զգայարանները

Դու արդեն գիտես, որ մեզ ղեկավարում է մեր գլխուղեղը: Բայց այն ինչպե՞ս պետք է ճիշտ «հրամաններ» տա, չէ՞ որ շատ վատ կլինի, եթե այն սխալվի: Ճիշտ «հրամաններ» տալու համար շատ կարևոր են մեր հինգ զգայարանները տված տեղեկությունները:
Մաշկը շոշափելիքի զգայարանն է, որի միջոցով մենք տարբերում ենք տաքն ու սառը, կոշտն ու փափուկը, սուրը, կլորը, հարթն ու անհարթը:
Ճաշակելիքի (համի) օրգանը լեզուն է. այն զգում է աղին ու թթուն, կծուն ու քաղցրը: Մեր հոտառության օրգանը՝ քիթը, տարբերում է շրջապատի բազմաթիվ հոտերն ու բույրերը:
Տեսողության օրգանները մեր աչքերն են:
Ձայները մեր ուղեղին են հասնում լսողական օրգանների՝ ականջների օգնությամբ:
Առանց այդ զգայարանների մարդ ինչպե՞ս կապրեր:

Հունվարի 31

Տեղեկությու աչքի մասին

Աչքերի լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան, տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը։ Մարդը արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը ստանում է աչքի օգնությամբ։  Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։

Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։

Նոյեմբերի 30

Նամակ ձմռանը

Բարև, սիրելի՛ ձմեռ: Ես քեզ շատ եմ սպասել և վերջապես դու այստեղ ես: Ասեմ, որ դու իմ սիրած եղանակն ես։ Աշնան զվարճանքները վերջացան, բայց եկան քո զվարճանքները, շուտով պետք է գա ձյուն և մենք պետք է ընկերներով խաղանք ձնագնդիկ։
Սիրով՝ Ֆլորա Հովհաննիսյանը։

Նոյեմբերի 29

ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԱՇՈՒՆ

Բարև աշուն, վաղը քո վերջին օրն է: Քո եղանակը անցավ. եկավ ձմեռը: Քո զվարճալի օրերը ես միշտ կհիշեմ: Քո եղանակին մենք դասարանով շատ տեղեր ենք գնացել, շատ ոտանավոր ենք սովորել քո մասին: Քո եղանակը շատ գունավոր էր,  ծառերն և տերևները շատ գեղեցիկ էին, բայց  արդեն պետք է գա Նոր տարին և ձմեռն էլ պետք է մեզ զվարճանք բերի:  Ցտեսություն աշուն:

Սիրով՝ Ֆլորա Հովհաննիսյան: