Հունիսի 15

Ճամփորդություն դեպի Գառնու տաճար

Այսօր մենք ընկեր Գոհարի և ընկեր Աննայի հետ գնացել էինք ճամփորդության դեպի Գառնի։ Սկզբում մենք գնացինք տաճար այնտեղ տեսանք եկեղեցու նման բան  մենք մտանք այդ տեղը ասեմ, որ այնտեղ շատ հետաքրքիր էր։ Դրանից հետո մենք գնացինք ջրի գոռծարան սկզբում մեզ տվեցին խալաթների նման բաներ և բախիլներ որովհետև այնտեղ շատ մաքուր էր երբ, որ մենք մտանք այնտեղ մեզ տվեցին պոքրիկ կափսուլաներ  ու ասացին, որ այդ կափսուլաները փչվում էն և դառնում էն իսկական շշեր հետո մեզ ցույց տվեցին այն սարքը որով փչվում էն շշերը։ Մեզ հետո ցույց տվեցին ոնց էն կպցվում ապրանքանշանը հետո մեզ հյուրասիրեցին հյութ և մենք ուրախ վերադարձանք դպրոց։

Հունիսի 6

Ճամփորդություն դեպի Գառնու տաճար

Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական հեթանոսական տաճար Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է:

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։ Continue reading

Մայիսի 28

Ճամփորդություն դեպի Բջնիի բերդ

Այսօր մենք ընկեր Գոհարի և ընկեր Էլիզաբեթի հետ գնացել էինք ճամփորդության դեպի Բջնիի բերդ: Ինչպես միշտ ճամփորդությունից առաջ մենք տեղեկություններ էինք գտել ու դրել մեր բլոգներում:

Առավոտյան ճանապարհ ընկանք: Սկզբում մենք գնացինք ամրոց, այնտեղ շատ հետաքրքիր էր: Կար տաղավարի նման մի տեղ, որը նախկինում թաքստոց էր եղել, կային կիսաքանդ աստիճաններ, ընկեր Գոհարը մեզ պաըմեց, որ քանդված հատվածից մարդիկ պարաններով են անցել և դիմակներով, որովհետև այնտեղ օդ չի եղել: Մենք նաև տեսաանք Հրազդան գետը: Մենք նաև գնացինք եկեղեցի, որտեղ երգեցինք, հետո մի քիչ խաղացինք և լավ տրամադրությունով վերադարձանք դպրոց:

Մայիսի 2

Դեպի բջնի

Բջնի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք մակերես` 42.81 կմ2։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, Հրազդան քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Հայտնի է իր հանքային ջրով և շատ Պատմամշակութային հուշարձաններով։ Բջնիի կենտրոնում են գտնվում Սուրբ Գևորգ (8-րդ դար) և Սբ. Աստվածածին (1013 թվական) եկեղեցիները, իսկ հյուսիսարևելյան կողմում՝ Սուրբ Սարգիս եկեղեցին (7-րդ դար)։

Continue reading

Ապրիլի 21

Ճանապարհորդություն դեպի Արզական գյուղ

Մենք այսօր ընկեր Գոհարի և ընկեր Լուսինեի հետ գնացել էինք դեպի Արզական գյուղ` Նեղուցի վանք։ Ասեմ, որ այսօր եղանակը հրաշալի էր, իսկը ճամփորդության եղանակ: Մենք Երևանից դուրս եկանք  և մոտ մեկ ժամ հետո հասանք տեղ: Ոտքով բարձրացանք  դեպի եկեղեցի: Եկեղեցին կիսավեր էր: Մենք  եկեղեցում երգեցինք, արտասանեցինք, հետո մի լավ  խաղացինք: Այնուհետև իջանք նույն ճանապարհով, տեղավորվեցինք ավտոբուսներում և վերադարձանք: Այսքանով ավարտվես ևս մի հավես ճամփորդություն:

Մարտի 31

Ճամփորդություն դեպի ”Ժողովրդական արվեստի” թանգարան

Այսօր մենք ընկեր Գոհարի  և ընկեր Լուսինեի հետ գնացել էինք ՛՛Ժողովրդական արվեստի՛՛ թանգարան: Այնտեղ սկզբում մենք ծանոթացանք ընկեր Գրիգորի հետ և նա սկսեց մեզ ցույց տալ տարբեր իրեր՝ կարպետներ, զարդեր: Հետո նա մեզ պատմեց այդ իրերի մասին, մենք ծանոթացանք վիշապագորգերի պատմությանը: Մենք իմացանք, որ դրանք կոչվում էին վիշապագորգեր, քանի որ դրանց վրայի պատկերները նման էին վիշապների: Տեսանք այլ շատ հետաքրքիր առարկաներ: Հետո մենք  երգեցինք ՛՛Գարնան առավոտ՛՛ երգը: Թանգարանում մեզ տվեցին բաժակի տակդիրներ, որոնց վրա հայկական գորգերի զարդանախշեր էին արված և մենք պետք է գունավորեինք: Մենք հավեսով արեցինք այդ աշխատանքը և վերջում բաժակների այդ գունավորած  տակդիրները մեզ նվիրեցին: Շատ հավես ճամփորդություն էր:

Մարտի 29

Ճամփորդություն դեպի ժողովրդական արվեստի թանգարան

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, հիմնադրվել է 1978 թվականին։  Թանգարանի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Իրանում, Սիրիայում և այլուր։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն ունի մասնաճյուղ Դիլիջան քաղաքում։

Թանգարանում պահվում է ասեղնագործության, ժանեկագործության, քարիգործության, փայտի գործության, գորգագործության, կարպետագործության

Մարտի 10

Ճամփորդություն Էդիթ պրինտ

Այսօր մենք ընկեր Գոհարի և ընկեր Սյուզիի հետ գնացել էինք Էդիթ Պրինտ տպագրատուն: Այնտեղ մեզ հարցեր տվեցին և մենք պատասխանեցինք : Մեզ զգուշացրեցին, որ չի կարելի ոչ մի սարքի ձեռք տալ, որովհետև  վտանգավոր է: Մենք սկսեցինք էքսկուրսիան: Մեզ ցույց տվեցին սարքեր, ասեցին նրանց անունները և բացատրեցին թե ոնց են աշխատում դրանք: Վերջում մենք մի քիչ խաղեր խաղացինք:  Հետո մեզ նվիրեցին գրքեր և քարտեր՝ խաղերի համար: Մենք գնացինք զբոսնելու, որտեղ էլ արտասանեցինք ՛՛Ծիծեռնակ՛՛ բանաստեղծությունը, երգեցինք և վերադարձանք դպրոց: Մենք շատ հետաքրքիր և հաճելի օր անցկացրինք:

Մարտի 7

«Էդիթ Պրինտ»

«Էդիթ Պրինտ», հրատարակչություն Երևանում։ Հիմնվել է 1993 թվականին[1]։ Հրատարակչությունը տպագրում է հիմնականում հայերեն ուսումնական, ուսումնաօժանդակ, ուսումնամեթոդական, գեղարվեստական, մանկական գրքեր։ Հրատարակչությունը հրատարակում է նաև «Ուրախ գնացք» և «Իմ մոլորակը» ամսագրերը։

Հրատարակչության մատենաշարերն են՝ «Իմ գրադարանը», «Համաշխարհային գրականություն», «Հայ արվեստ», «Հայ դասական գրողներ»։

Հրատարակչությունն ունեցել է գրատների ցանց Արցախում և Հայաստանում։