Մարտի 31

Ճամփորդություն դեպի ”Ժողովրդական արվեստի” թանգարան

Այսօր մենք ընկեր Գոհարի  և ընկեր Լուսինեի հետ գնացել էինք ՛՛Ժողովրդական արվեստի՛՛ թանգարան: Այնտեղ սկզբում մենք ծանոթացանք ընկեր Գրիգորի հետ և նա սկսեց մեզ ցույց տալ տարբեր իրեր՝ կարպետներ, զարդեր: Հետո նա մեզ պատմեց այդ իրերի մասին, մենք ծանոթացանք վիշապագորգերի պատմությանը: Մենք իմացանք, որ դրանք կոչվում էին վիշապագորգեր, քանի որ դրանց վրայի պատկերները նման էին վիշապների: Տեսանք այլ շատ հետաքրքիր առարկաներ: Հետո մենք  երգեցինք ՛՛Գարնան առավոտ՛՛ երգը: Թանգարանում մեզ տվեցին բաժակի տակդիրներ, որոնց վրա հայկական գորգերի զարդանախշեր էին արված և մենք պետք է գունավորեինք: Մենք հավեսով արեցինք այդ աշխատանքը և վերջում բաժակների այդ գունավորած  տակդիրները մեզ նվիրեցին: Շատ հավես ճամփորդություն էր:


Posted 31 Մարտի, 2022 by Ֆլորա Հովհաննիսյան in category Ճամփորդություններ

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*