Հունիսի 5

Իմ հյուրերը Սարավանից

Վերջապես եկան իմ այդքան սպասված հյուրերը՝ Արսենը և Ալեքսը։ Մենք ծանոթացանք, խոսեցինք թե ով ինչ է սիրում անել, հավեսին ժամանակ անցկացրինք։ Ես նրանց շատ սիրեցի:
https://youtube.com/shorts/HWkBPAJj4eg?feature=share

Հունիսի 2

Ճամբարի երրորդ օրը և մեր հյուրերը

Այսօր մեր դպրոց եկել էին հյուրեր՝ չորորդ դասարանցիներ։ Մեննք հյուրերի հետ գնացինք Գինու դպրոց։ Մենք տեսանք մառանը, մեծ տակառներ։ Հետո նրանց հետ գնացինք բույսերի խնամքի դպրոց, որտեղ կային նաև կենդանիներ՝ նապաստակ, թութակ, կրիա և այլն։ Հետո մենք հյուրերի հետ նախաճաշեցինք ու լողացինք։ Մեծ լողավազանը նրանց համար շատ խորն էր, դրա համար նրանք լողացին փոքրիկ լողավազանում։  Հետո մեր դպրոց եկավ ընկեր Լաերտը և մեզ մի պար սովորեցրեց, որից հետո մենք սովորեցրեցինք  հյուրերին  <<լաչին>> պարը։ Մենք  նաև հատուկ հյուրերի համար պատրաստել էինք թխվածք։ Նրանք մեզ ասացին, որ շատ տպավորված են ասօրվանից և, որ թխվածքը շատ համեղ էր ստացվել։ Օրը մեզ համար էլ էր շատ հավես, սիրով նորից կընդունենք  նրանց։

Մայիսի 30

Ճամբարի առաջին օրը

Այսօր ճամբարի առաջին օրն էր՝ պղպջակների օր։  Առավոտը մենք ուրախ տողան արեցինք, խաղացինք պղպջակներով, մարմնամարզություն արեցինք և մեր ամենաուրախ ու հավես լողը սկսվեց։ Մենք հագանք լողազգեստերը ու սկսեցինք լողալ։ Ճամբարի առաջին օրը մենք շարունակեցինք կարդալ <<Բարոն Մյունխհաուզենի արկածները>> և դիտեցինք մուլտֆիլմը։ Այսքանով մեր ուրախ օրը վերջացավ, բայց ճամբարային օրերը դեռ առջևում են։

Հունվարի 26

Տեղեկություն դդումի մասին

Դդումը համարվում է է Լատինական Ամերիկայի հիմնական դդմատեսակը, սակայն ծագման ճշգրիտ վայրն անորոշ է: Այն 4000-6000 տարի աճել է Մեքսիկայում, Բելիզում, Գվատեմալայում և Պերուում, հետագայում տարածվել է Բոլիվիայի, Էկվադորի, Պանամայի, Պուերտո Ռիկոյի և Վենեսուելայի մշակովի բույսերի ցանկում։

Հունվարի 25

Դեպի սահադաշտ

Այսօր մենք ընկեր Գոհարի, ընկեր Մարիամի և ընկեր Լյովայի հետ գնացել էինք  Իրինա Ռոդնինայի անվան  սահադաշտ: Ես նախկինում էլի էի եղել սահադաշտում և չնայած մի փոքր սահել գիտեի, բայց մեկ է մի քանի անգամ ընկա: Ես նույնիսկ իմ ընկերուհուն սովորեցրեցի չմուշկ քշել: Այնտեղ շատ լավ էր, հավես: Հաճույքով էլի կգնայի:

Հունվարի 20

Ճամփորդություն դեպի Ջրվեժ

Այս օր մենք ընկեր Գոհարի և ընկեր Սյուզիի հետ պետք է գնայինք էինք Սևաբերդ դահուկ, սահնակ քշելու, բայց ձնաբքի պատճառով Սևաբերդի ճանապարհը փակվել էր և մենք ուղղությունը փոխեցինք դեպի Ջրվեժ: Շատ հավես էր այնտեղ: Շատ ձյուն կար ու շատ գեղեցիկ էր Ծառերն ամբողջությամբ սպիտակ էին: Մենք ձնեմարդ սարքեցինք, շատ սահեցինք, սահնակ քշեցինք: Խաղացինք ձնագնդի: Մենք տաքանալու համար թեյ խմեցինք և ուրախ վերադարձանք դպրոց: Շատ հավես ճամփորդություն էր:

Հունիսի 8

Մարզատոն

Այսօր մենք մարզական հանդիպում ունեինք Արևելյան դպրոցի հետ: Այս անգամ նրանք էին եկել մեզ հյուր՝ Հարավային դպրոց: Նրանք եկել էին իրենց ուսուցչուհու՝ ընկեր Նելլիի հետ: Մենք բուլավաներով խաղ խաղացինք, խաղացինք գնդակով խաղեր և վերջում միասին ճաշեցինք: Հետո մենք բոլորով նրանց ճանապարհեցինք իրենց դպրոց: Մեր մարզատոնը շատ լավ անցավ: