Հունվարի 25

Դեպի սահադաշտ

Այսօր մենք ընկեր Գոհարի, ընկեր Մարիամի և ընկեր Լյովայի հետ գնացել էինք  Իրինա Ռոդնինայի անվան  սահադաշտ: Ես նախկինում էլի էի եղել սահադաշտում և չնայած մի փոքր սահել գիտեի, բայց մեկ է մի քանի անգամ ընկա: Ես նույնիսկ իմ ընկերուհուն սովորեցրեցի չմուշկ քշել: Այնտեղ շատ լավ էր, հավես: Հաճույքով էլի կգնայի:

Հունվարի 20

Ճամփորդություն դեպի Ջրվեժ

Այս օր մենք ընկեր Գոհարի և ընկեր Սյուզիի հետ պետք է գնայինք էինք Սևաբերդ դահուկ, սահնակ քշելու, բայց ձնաբքի պատճառով Սևաբերդի ճանապարհը փակվել էր և մենք ուղղությունը փոխեցինք դեպի Ջրվեժ: Շատ հավես էր այնտեղ: Շատ ձյուն կար ու շատ գեղեցիկ էր Ծառերն ամբողջությամբ սպիտակ էին: Մենք ձնեմարդ սարքեցինք, շատ սահեցինք, սահնակ քշեցինք: Խաղացինք ձնագնդի: Մենք տաքանալու համար թեյ խմեցինք և ուրախ վերադարձանք դպրոց: Շատ հավես ճամփորդություն էր:

Հունվարի 19

Սևաբերդ գյուղի մասին տեղեկություն

Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է ԶովաշենԶառԳեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ Համաձայն ՀՀ վարչապետի 20.10. 1997 թ․ թիվ 493 որոշման՝ Սևաբերդը ներառվել է ՀՀ բարձր լեռնային բնակավայրերի շարքում[2]։ 2017 թ․ համայնքների խոշորացման ծրագրով գյուղը մտել է Ակունք համայնքի մեջ։ Գյուղից ոչ հեռու` 1,5 կմ հարավ, գտնվել է եզդիական բնակավայր՝ Մուսաքենդ, որը այսօր անմարդաբնակ է։ Գյուղի մակերեսը կազմում է 15.92 կմ2։

Հունվարի 19

Տեղեկություն դահուկի, սահնակի, չմուշկի մասին

Չմուշկ Առաջին չմուշկները պատրաստվել են ձիու, եզան կամ եղջերուի

ոտքի ոսկորներից և ոտքերին ամրացվել են կաշվե փոկերով։ Ամբողջ աշխարհում հագնում են սառցադաշտերում կամ ջրի Continue reading

Դեկտեմբերի 21

Ճամփորդություն դեպի թատրոն

Այսօր մենք ընկեր Գոհարի և ընկեր Լուսինեի հետ գնացել էինք Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, որպեսզի դիտենք <<Մաուգլի>> ներկայացումը։ Մենք դպրոցից շարժվեցինք ժամը տասներկուսին և տեղ հասանք կես ժամից։ Ներկայացումը տևեց մեկ ժամ։ Ասեմ, որ այն շատ հետաքրքիր էր և նման չէր <<Մաուգլի>> մուլտֆիլմին։ Ինձ շատ դուր եկավ այն պահը, որ օձը եկավ և սկսեց կառավարել գայլերին։ Ինձ դուր եկան կերպարների հագուստները։

Դեկտեմբերի 20

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն:

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը գտնվում է Երևանում: Հիմնադրվել է 1937 թվականի նոյեմբերի 15-ին: Գեղարվեստական ղեկավարն է Կարեն Ներսիսյանը: Կառուցվել է 1930-1931 թվականներին: Թատրոնի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարն է եղել Լևոն Քալաթարը: Թատրոնի հիմնական խնդիրն է ռուս դասական գրականությունը հանդիսատեսին ներկայացնելը: Ստացել է ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր:

Նոյեմբերի 7

Ճամփորդություն դեպի ,,Ջրվեժի անտառպարկ”

Մենք գնացել էինք Ջրվեժի անտառապարկ: Մեզ հետ էին ընկեր Գոհարն ու ընկեր Մարիամը: Շատ գեղեցիկ աշուն էր այնտեղ, ծառերը տարբեր գույների էիրն, ոնց որ իսկական անտառում լինեինք: Մենք այնտեղ երգեցինք, արտասանեցինք, զբոսնեցինք, նկարվեցինք ու նկարեցինք այգու գեղեցիկ աշունը:

Հոկտեմբերի 20

Բուսաբանական այգում

Մենք ընկեր Գոհարի և ընկեր Սյուզիի հետ այսօր գնացել էինք Բուսաբանական այգի: Այնտեղ շատ գեղեցիկ, գունազարդ աշուն էր: Մենք տեսանք շատ հետաքրքիր բույսեր, ծառեր: Այնտեղ կային նաև շատ թունավոր բույսեր:
Բուսաբանական այգում զբոսնելուց հետո մենք գնացինք նկարելու բնությունը: Այգում երգեցինք, նկարվեցինք,

խաղացինք ու վերադարձանք դպրոց

 

Սեպտեմբերի 26

Ճամփորդություն դեպի Թուխ Մանուկ

Մենք ընկեր Գոհարի և ընկեր Լուսինեի հետ գնացել էինք ճանփորդության դեպի Լուսագյուղ՝ Թուխ Մանուկ եկեղեցի: Ճանապարհին արտասանեցինք, երգեցինք Կոմիտասի երգերից: Վերջապես բարձունքը հաղթահարեցինք և հասանք եկեղեցի: Այնտեղ երգեցինք  <<Հայր մեր>> և <<Սուրրբ Աստված>> երգերը: Սիրուն նկարներ արեցինք, հետո  գնացինք Տառերի պուրակ, որտեղ  ամեն մեկը կանգնեց իր տառի կողքը և նկարվեց: Հետո գնացինք սնվելու և խաղալու: Հետո, ինչպես ամեն ճամփորդությանը, այստեղ էլ տարածքը մաքրեցինք ինչքան որ հնարավոր էր:

Շատ լավ և հավես ճամփորդություն էր: