Հունվարի 19

Տեղեկություն դահուկի, սահնակի, չմուշկի մասին

Չմուշկ Առաջին չմուշկները պատրաստվել են ձիու, եզան կամ եղջերուի

ոտքի ոսկորներից և ոտքերին ամրացվել են կաշվե փոկերով։ Ամբողջ աշխարհում հագնում են սառցադաշտերում կամ ջրի

սառած մարմինների վրա սահելուհամար և բազմաթիվ մարզաձևերում

օգտագործվում են որպես կոշիկ, այդ թվում՝ գեղասահքի, տափօղակով

հոկեյի, գնդակով հոկեյի, չմշկավազքի և երկար տարածության չմշկավազքի մարզաձևերում։

Դահուկ Հնագետները և պատմաբանները կարծում են ,որ առաջին դահուկները հայտնվել են մ.թ. ա. մի քանի տասնյակ հազար տարի առաջ: Դահուկը պատրաստում էին ամուր փայտից: Պարզվում է, որ մինչև 19-րդ դարի վերջը դահուկորդներն օգտագործում էին միայն մեկ փայտ։ Դա պայմանավորված է նրանով, որ դահուկները հիմնականում օգտագործվում էին որսի համար և բանակում։ Առաջին փայտերը պատրաստված էին փայտից կամ բամբուկից՝ մոտավորապես մարդու հասակով։

Սահնակ 

Սահնակները ամենահին տեղաշարժվելու միջոցներից են և համարվում են  տրանսպորտի ամենահին տեսակներից մեկը ։Պատմաբանները պնդում են, որ սահնակը հայտնագործվել է անիվից /ակից/ ավելի շուտ։

Ամենահին սահնակներ եղելեն  դեռևս  մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում ։Այն ժամանակ սահնակով տեղաշարժվել են: Սահնակները օգտագործվում էին ոչ միայն ձյանու սառույցի վրա, այլև ամռանը։Առաջին սահնակաները հայտնվել են հյուսիսի ժողովուրդների մոտ,որոնք սահնակները օգտագործել դրանք սառցե լճերի վրայով շարժվելու համար:


Posted 19 Հունվարի, 2022 by Ֆլորա Հովհաննիսյան in category Ճամփորդություններ, ճամբար

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*