Հունվարի 23

Ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Երկուշաբթի մեզ մոտ հյուր էր եկել ընկեր Շուշանը և իր դասարանից երկու հոգի, որպեսզի մեզ սովորեցնեին ում ցանել չէ՞ որ շուտով դդմածեսն է:  Երեքշաբթի կարդացինք հեքիաթ, իսկ հետո երգ արեցինք, սովորեցինք երկու պար. ինձ շատ դուր եկավ: Չորեքշաբթի մեր մոտ մարզական ստուգատես էր և մենք շատ հաջող ներկայացանք: Հինգշաբթի մենք ուզում էինք գնալ Սևաբերդ, բայց բուքի պատճառով ճանապարհը փակվել էր և մենք գնացինք Ջրվեժ: Այնտեղ մենք խաղացինք ձնագնդիկ, իսկ հետո բարձր տեղից սահնակով սահեցինք: Ուրբաթ օրը մենք գնացինք լողի,  հետո դպրոցում ընթերցանություն արեցինք, խղեր խաղացինք:

Հունվարի 14

Հունվարյան ճամբարի չորորդ օր. Ազգային խաղեր

Այսօր մենք ընկեր Լուսինեի և ընկեր Մարիամի հետ խաղացինք ազգային խաղեր ընկույզներով։ Առաջին խաղում մենք դրեցինք դասարանի մեջտեղում մի մեծ տարա: Հետո մենք կազմեցինք շրջան, մեզ  բոլորիս տվեցին ընկույզ և այն հեռավորությունից մենք սկսեցինք գցել տարայի մեջ: Հաջորդ խաղում մենք նույնպես շրջան կազմեցինք և սկսեցինք ընկույզները գլորել իրար: Վերջին խաղում մենք կանգնած պետք է գլորեինք իրար և մեր դիմացի մասնակիցները պետք է բռնեին ընկույզը և նորից մեզ գլորին:

 

Դեկտեմբերի 23

Ամանորը դպրոցում

Այսօր մեր Նոր տարվա գեղեցիկ հանդեսն էր. ինչու գեղեցիկ, որովհետև մենք բոլորս գեղեցիկ և հետաքրքիր  կերպարներ էինք ընտրել : Սկզբում մենք մի քիչ տեխնոլոգիա արեցինք, դրանից հետո սկսվեց մեր հանդեսը: Մենք երգեցինք, պարեցինք, խաղացինք Sikret santa: Մենք պատրաստել էինք տարեգաթա, որ կտրեցինք միջոցառումից հետո: Կոճակը ոչ մեկին բաժին չնկավ, որն էլ նշանակում է, որ մեր ամբողջ դասարանն է հաջողակ: