Դեկտեմբերի 21

Ամանորն իմ ընտանիքում

Ամանորը իմ ամենասիրելի տոներից մեկն է։ Ես սիրում եմ, երբ մենք սկսում ենք պատրաստվել Ամանորին։ Ամեն ինչ սկսվում է տոնածառի խաղալիքներ գնելուց ու տոնածառը զարդարելուց։ Մայրիկը դեռ մի քանի օր առաջ սկսում է ուտեստների և թխվածքների նախապատրաստումը։ Մենք սովորաբար Ամանորը նշում ենք մեծ ընտանեկան սեղանի շուրջ՝ լի համեղ ու զանազան ուտելիքներով։ Դե իհարկե մեծերը սկսում են կենացներով  ու բարեմաղթանքներով։ Բոլորը միմյանց մաղթում են առողջություն, հաջողություն և խաղաղություն երկրին։  Իմ ամենասիրելի պահը, հունվարի 1-ի առավոտն է, երբ արթնանում եմ ու սկսում փնտրել իմ նվերը տոնածառի տակ։ Այն միշտ անակնկալ է լինում։ Հետո մենք հյուրեր ենք ընդունում ու մենք էլ ենք գնում մեր հարազատներին շնորհավորելու։

Այս տարի ամեն ինչ ուրիշ է, առաջին անգամ է, որ Հայաստանում չենք նշելու։ Այստեղ՝ ԱՄՆ-ում, չնայած բոլորի բակերը գեղեցիկ զարդարված են, ամեն ինչ շուրջը գեղեցիկ է ու տոնական,  բայց մի տեսակ այն չէ, գուցե պատճառը եղանակն է։ Մենք էլ տոնածառը դրել ենք և զարդարել, բայց միևնույն է  դժվար է պատկերացնել Նոր տարին այս շոգին։


Posted 21 Դեկտեմբերի, 2022 by Ֆլորա Հովհաննիսյան in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*