Հունվարի 30

Ճամբարի երրորդ շաբաթի ամփոփում

Այս շաբաթ ավարտեցինք ՙՙՔեռի Ֆեոդորը, շունը և կատուն՞՞ հեքիաթի ընթերցում: Պատրաստվում էինք Ղափամայի ծեսին, սովորել ենք ծիսական ասիկներ, գտել ենք տեղեկություն դդումի և դդումի սերմի մասին: Գրեցինք ղափամայի բաղադրատոմսը և հետո պատրաստեցինք ղափամա: Իսկ շաբաթ օրը գնացել ենք ,,Շելկունչիկ՞՞ բալետային ներկայացումը դիտելու: Շատ գեղեցիկ, գունավոր և հետաքրքիր ներկայացում էր:

Հունվարի 26

Դդմի մասին ասիկներ

Ղափաման

Հեյ, ջան, ղափամա,Համով, հոտով ղափամա,Հեյ, ջան, ղափամա,Մեղրը մեջը ղափամա,Հեյ, ջան, ղափամա,Յուղը մեջը ղափամա,Հեյ, ջան, ղափամա,Մեջը չամիչ, ղափամա,Հեյ, ջան, ղափամա,Մեջը բրինձ, ղափամա:Հեյ, ջան, ղափամա,Համով, հոտով ղափամա,Ջա՜ն, հեյ ջան, հեյ ջան, հեյ ջան:

Ասիկներ

Կլորիկ ու թմբլիկ եմ,Կարմիր, համով քաղցրիկ եմ,Կա՞ ինձ նման սիրունիկը:— Չկա՜, չկա՜, չկա՜:

Ալ խնձորի իմ դդում,Շեկ շլորի իմ դդում,Կանաչ թզնի իմ դդում,Կարմիր նռնի իմ դդում:

Մեր դդումը խաս դդում է,Ջրի միջի թաս դդում է,Էսպես դդում ո՞վ ունի,Շորերով շապիկ ունի,Մարգրտով կոշիկ ունի,Դեմը ղափամա ունի:

Հունվարի 26

Տեղեկություն դդումի մասին

Դդումը համարվում է է Լատինական Ամերիկայի հիմնական դդմատեսակը, սակայն ծագման ճշգրիտ վայրն անորոշ է: Այն 4000-6000 տարի աճել է Մեքսիկայում, Բելիզում, Գվատեմալայում և Պերուում, հետագայում տարածվել է Բոլիվիայի, Էկվադորի, Պանամայի, Պուերտո Ռիկոյի և Վենեսուելայի մշակովի բույսերի ցանկում։

Հունվարի 24

Չարաճճի դդումը

Լինում է չի լինում  մի չարաճճի դդում է լինում:  Մի օր նա որոշում է գնալ անտառ՝ զբոսնելու: Հետո նա որոշում է մի տեղ նստել և հանգստանալ: Մի քիչ հանգստանալուց հետո շարունակում է ճանապարհը և հանկարծ տեսնում մի լիճ: Լիճը սովորական չէր, այլ շոկոլադե: Դդումը որոշում է մի փոքր շոկոլադ ուտել և հանկարծ սահում է և ընկնում լիճը: Լճից դուրս գալով ու տեսնելով, որ ամբողջովին սև է, դդումը որոշում է ընկերներին վախեցնել: Նա սպասում է, որ մութն ընկնի: Մունթն ընկնելուն պես գնում է ընկերների մոտ և իբրև ուրվական սկսում է խոսել: Բոլոր ընկերները սարսափաց այս ու այն կողմ են վազում: Դդումը սկսում է ծիծաղել և ընկերները ճանաչում են նրան: Հետո բոլորով սկսկում են մի լավ ծիծաղել: