Հունվարի 30

Ճամբարի երրորդ շաբաթի ամփոփում

Այս շաբաթ ավարտեցինք ՙՙՔեռի Ֆեոդորը, շունը և կատուն՞՞ հեքիաթի ընթերցում: Պատրաստվում էինք Ղափամայի ծեսին, սովորել ենք ծիսական ասիկներ, գտել ենք տեղեկություն դդումի և դդումի սերմի մասին: Գրեցինք ղափամայի բաղադրատոմսը և հետո պատրաստեցինք ղափամա: Իսկ շաբաթ օրը գնացել ենք ,,Շելկունչիկ՞՞ բալետային ներկայացումը դիտելու: Շատ գեղեցիկ, գունավոր և հետաքրքիր ներկայացում էր:

Հունվարի 23

Ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Երկուշաբթի մեզ մոտ հյուր էր եկել ընկեր Շուշանը և իր դասարանից երկու հոգի, որպեսզի մեզ սովորեցնեին ում ցանել չէ՞ որ շուտով դդմածեսն է:  Երեքշաբթի կարդացինք հեքիաթ, իսկ հետո երգ արեցինք, սովորեցինք երկու պար. ինձ շատ դուր եկավ: Չորեքշաբթի մեր մոտ մարզական ստուգատես էր և մենք շատ հաջող ներկայացանք: Հինգշաբթի մենք ուզում էինք գնալ Սևաբերդ, բայց բուքի պատճառով ճանապարհը փակվել էր և մենք գնացինք Ջրվեժ: Այնտեղ մենք խաղացինք ձնագնդիկ, իսկ հետո բարձր տեղից սահնակով սահեցինք: Ուրբաթ օրը մենք գնացինք լողի,  հետո դպրոցում ընթերցանություն արեցինք, խղեր խաղացինք: