Դեկտեմբերի 21

Ամանորն իմ ընտանիքում

Ամանորը իմ ամենասիրելի տոներից մեկն է։ Ես սիրում եմ, երբ մենք սկսում ենք պատրաստվել Ամանորին։ Ամեն ինչ սկսվում է տոնածառի խաղալիքներ գնելուց ու տոնածառը զարդարելուց։ Մայրիկը դեռ մի քանի օր առաջ սկսում է ուտեստների և թխվածքների նախապատրաստումը։ Մենք սովորաբար Ամանորը նշում ենք մեծ ընտանեկան սեղանի շուրջ՝ լի համեղ ու զանազան ուտելիքներով։ Դե իհարկե մեծերը սկսում են կենացներով  ու բարեմաղթանքներով։ Բոլորը միմյանց մաղթում են առողջություն, հաջողություն և խաղաղություն երկրին։  Իմ ամենասիրելի պահը, հունվարի 1-ի առավոտն է, երբ արթնանում եմ ու սկսում փնտրել իմ նվերը տոնածառի տակ։ Այն միշտ անակնկալ է լինում։ Հետո մենք հյուրեր ենք ընդունում ու մենք էլ ենք գնում մեր հարազատներին շնորհավորելու։

Այս տարի ամեն ինչ ուրիշ է, առաջին անգամ է, որ Հայաստանում չենք նշելու։ Այստեղ՝ ԱՄՆ-ում, չնայած բոլորի բակերը գեղեցիկ զարդարված են, ամեն ինչ շուրջը գեղեցիկ է ու տոնական,  բայց մի տեսակ այն չէ, գուցե պատճառը եղանակն է։ Մենք էլ տոնածառը դրել ենք և զարդարել, բայց միևնույն է  դժվար է պատկերացնել Նոր տարին այս շոգին։

Դեկտեմբերի 21

Ուղղագրական առաջադրանք

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։ Աշխատանքդ ստուգի՜ր ուղղագրական բառարանով:

  • Վառվռուն, ախորժակ, մրմռալ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ, թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ, թռվռալ, խռթխռթալ, ծռմռել, փրփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։
Դեկտեմբերի 21

Կետադրել տեքստը

Կետադրել տեքստը:

Շահանդուխտը’ Իշխանի դուստրը, հրաշագեղ էր, չքնաղ, նրա գեղեցկությունը զարմանք էր պատճառում տեսնողներին։ Նայողին թվում էր`  նյութեղեն չէ, այլ կարծես կերտված է լիալուսնի նրբանուրբ շողերից, արևի թրթռուն ճառագայթներից ու ծաղիկների անուշաբույր նեկտարից։

Մի օր, երբ իշխանազուն օրիորդը ուղեկցող խմբով անցնում է մի ապառաժոտ վայրով, հանկարծ նկատեց զինյալներ` անծանոթ կերպարանքներով։

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը` դեղին, սպիտակ։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային:

Դեկտեմբերի 12

Լուցկիներով աղջիկը

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:

Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:

Վերջապես աղջիկնը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով:

Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ:

Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց,: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը:

Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով:

«Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»: Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:

– Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին:

Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

– Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ:

Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

Հանս Քրիստիան Անդերսեն

Դեկտեմբերի 7

«Կանաչ եղևնին»

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  սաղարթն բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1 Բացատրիր ընդգծված բառերը։

հոխորտալ-սպառնալ

հանդերձ-հագուստ

սաղարթ-տերև

ալեհեր- Ճերմակած մազերով

․ 2․Բնութագրի՛ր եղևնուն։

Եղեվնին բարի էր և խղճով։

3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։

Հզոր, հպարտ, արհամարհող, անհոգ։

4․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։

Ծեր  այգեպան, բարձրահասակ  բարդի,  փոքրիկ  եղևնի, հպարտ բարդի, ոսկեհեր աշուն, բարի սիրտ, կանաչ տերև։

Ծեր այգեպանը խնամքով մշակում  էր իր այգին։

Բարձրահասակ բարդին դողում էր ձմռան ցրտից։

Ուրախ երեխաները զարդարել էին փոքրիկ եղևնուն և պտտվում էին նրա շուրջը։

4․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

5․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

6․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

Թռչունները երգում էին։

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Արևը ողջունում էր։

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

Քամին պոկոտեց։

Դեկտեմբերի 6

Ուղղագրական աշխատանք

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։

Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ, իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր, փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ, ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թփրտալ, աղբանոց, ցայտաղբյուր, եղբայր, ողբ։
Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարակել, թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հան քափոր, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ, ձիգ, տարերք, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե, մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փողք, նորոգել, շոգ, ոգի, բազրիք, պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ, օգնել, Օգսեն, վարուցանք, քսուկ, օգուտ։
Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ, բերդ, բուրդ, դադար, դրդել, երդիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ, լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի, հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ, որդ (ճիճու), որթ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ, շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ խրտվիլակ, ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել, ընդարմանալ։
Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Արձակուրդ, ասացվածք, ընդարծակ, ատաղծագործ, գլուխկոնծի, համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խցկել, առանցք, դաղձ, դարձ, կցկտուր, դեղծ, դեղծանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան, խուրձ, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել, համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորձ,  օձ, օձիք։
Դեկտեմբերի 6

Պաուլո Կոելյո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի՝ մի օր Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Եղիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին` տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով: Եվ մի գեղեցիկ օր նրանք որոշեցին խոսել ապագայի մասին.
-Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
— Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու, -ասաց երկրորդը:
— Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:
Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և վերջապես, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք կտրեցին ծառերն ու տարան: Ամեն մի ծառն ուներ իր նվիրական երազանքը, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: Առաջին ծառից փարախ կառուցեցին, իսկ մնացորդներով` մսուր: Երկրորդից` կոպիտ, գյուղական աթոռներ ու սեղան սարքեցին, որոնք հետո ծախեցին կահույքավաճառին: Երրորդի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և դրեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Միշտ տրտնջում էին երեք ծառերը. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ ոք չկարողացավ ինչպես հարկն է օգտագործել այն»: Ժամանակն անցնում էր, և մի անգամ ամուսնական մի զույգ գիշերելու տեղ չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր տղա ունեցավ, որին դրեց մսուրում, փափուկ դեզի վրա: Եվ այդ պահին առաջին ծառը հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. նա այդ գիշեր պահել էր Աշխարհի ամենակարող Թագավորին: Մի քանի տարի անց գյուղական մի սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Մինչ ընթրիքը կսկսեին, նրանցից մեկը օրհնեց սեղանին դրված հացն ու գինին: Եվ երկրորդ ծառն անմիջապես հասկացավ, որ ոչ սովորական այս ընթրիքին ինքը Մարդու և Աստվածայինի կապի ականատեսը դարձավ: Հաջորդ առավոտյան երրորդ ծառի տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց մի տանջված ու արյունոտված տղամարդու բերեցին և խաչեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը: Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իրեն բաժին ընկած ճակատագիրը: Մարդը, որ մեխված էր այդ խաչին, դարձավ Երկրի Լուսատուն: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Առաջադրանքներ

1.  Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր:

Փարախ-գոմ

ականատես- անձամբ որևէ բան տեսած

2. Ինչպիսի՞ ծառեր են մայրիները.

ա. պատմվածքում ներկայացված տեղեկությունների համաձայն

Մայրիները դանդաղ աճող ծառեր են։

բ. բնագիտական տեղեկությունների համաձայն

 Մայրին ասեղնատերև մշտադալար, փշատերև ծառ է։ Հայտնի է 4 տեսակ։

3. Ինչի՞ մասին էին երազում ծառերը:

Առաջին ծառը երազում էր ամենակարող թագավորի գահ դառնալ։ Երկրորդը ուզում էր այնպիսի բան դառնար, որ մարդկանց օգներ բարի դառնալ։ Երրորդը ցանկանում էր, որ իրենից այնպիսի բան սարքեին, որին նայելիս մարդիկ Աստծուն կհիշեին։

4. Պատմվածքից առանձնացրու՝ քո կարծիքով, երեք ամենակարևոր մտքերը և գրավոր մեկաբանի՛ր:

  1. -Ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
    2. — Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու:
    3. Ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:

Նրանք բոլորն էլ երազում էին կարևոր և օգտակար մի բան դառնալ։

5. Մեկ նախադասությամբ պատմվածքին նոր ավարտ հորինի՛ր:

Ծառերից յուրաքանչյուրը լսեց, որ մյուսի երազանքը կատարվել է։ Նրանք բոլորն էլ երջանիկ էին։

6. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական գաղափարը:

Հեքիաթի հիմնական գաղափարն էր, որ պետք է կարևոր բաների մասին երազել և հավատալ, որ դրանք մի օր կկատարվեն։

Դեկտեմբերի 3

Առաջադրանքներ

Կարդա՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժանա։

թեժանալ-բորբոքվել

շառագունել-կարմրել

բյուր-անչափ շատ

քուլա- ծխի՝ ամպի՝ փոշու գալարուն զանգված

Գլխահակ-գլուխը կախ

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

Օրինակ՝

Ծագել- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ

բարձրանում-լսում ենք՝ ց, գրում ենք՝ ձ

բարձրաձայն-լսում ենք՝ ց, գրում ենք՝ ձ

խոնարհել- հ-ն չենք լսում, բայց լսում ենք

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Արևելք

Ամպեր

Ձեռք

Բյուր

Նախշեր

Ծագել

Գոլորշի

Բարձրանալ

Կեսօր

Խոնարհել

Երբ

Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ 10 բառ դուրս գրիր։

Աղբ, սուրբ, սրբիչ, եղբայր, աղբյուր, միրգ կարագ, երգ, մարդ, զարդ, վարդ։

Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր ։

Օրինակ՝ գլխահակ= գլուխ+ ա+ հակվել

ձնագնդի=ձյուն+ա+գունդ

արևելք=արև+ելք

լուսաբաց=լույս+ա+բացվել

կեսօր=կես+օր

 

Նոյեմբերի 29

Առաջադրանքներ

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։Աշնան երրորդ ամիսն էր։ Արևի ճառագայթների տակ ոսկեհանդերձ ծառերը սվսվում էին։ Բարձր ու հաղթանդամ կաղնիների տերևները ճգնում էին պահպանել իրենց ճյուղերի վերջին տերևները։ Հանկարծ բնության մեջ լսվեց մի դղրդյուն և դարձյալ լռեց։

Տեքստում ո՞ր եղանակն է նկարագրված։

Տեքստում  նկարագրված է աշունը։

Գրի՛ր աշունը բնութագրող երկու բառ։

Տերևաթափ, անձրև

Տեքստից դո՛ւրս գրիր երկու բառակապակցություն։

Ոսկեհանդերձ ծառեր, հաղթանդամ կաղնիներ։

Տեքստից դո՛ւրս գրիր երկու բարդ բառ։

Ոսկեհանդերձ, հաղթանդամ։

Քանի՞ ձայնավոր և բաղաձայն կա թռչուններ բառում։

ձայնավոր 1.

բաղաձայն 6.

Տրված բառերից ո՞րն է պարզ։

Ինքնաթիռ համերգ տախտակ երգիչ

Ո՞ր ածանցն է, որ միանալով տուն բառին, նոր բառ է կազմում։

Անտուն

Ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։Ճերմակ կարապներԿապույտ երկինքԿապույտ երազներԿապույտ աչքերԳրի՛ր տրված բառերի հոմանիշները։Քնել-ննջելԸնթերցել-կարդալՍպիտակ-ճերմակՎճիտ-մաքուրՏրված բառակապակցություններում ո՞ր բառն է գրվում մեծատառով։Հայոց լեզուԲարձր լեռՊարզ երկինքՊարզ լիճ

Նոյեմբերի 29

Առաջադրանքեր

Կարդա՛ սահմանումները և այդ սկզբունքով վանկատի՛ր բառերը։ Չմոռանա՛ս գունավորել ձայնավոր և բաղաձայն հնչյունները։Երկու ձայնավորների միջև եղած բաղաձայնը անցնում է հաջորդ տող։Օրինակ՝ գարուն- գա-րունՊահարան-պահարանՔաղաք-քաղաքԹանաք-թանաքԿարագ-կարագՀեծանիվ-հե-ծանիվՈւղիղ-ուղիղՊայուսակ-պա-յու-սակԴանակ-դաակԳազար-գա-զարԹանաքաման-թաաաան

Continue reading