Մայիսի 24

Վարպետության դաս

Այսօր մեզ մոտ եկել էր մեր դասարանի Տրդատի մայրիկը` Վերոնիկան: Նա մեզ ներկայացրեց հետաքրքիր վիդիոմոնտաժի ծրագիր: Մեզ սովորեցրեց ինչպես ծրագրի մեջ ներդնել վիդիո, սովորեցրեց, որ նկարված վիդեոյի կողքից երևացող ավելորդ սև հատվածը կարելի է փոխարինել գեղեցիկ ֆոնով, սովորեցրեց ևս մեկ վիդեո կցել և կառավարել ձայնը, երգ կցել:

Ասեմ, որ վիդեոմոնտաժը արվում էր նախապես կատարված վիդեոների վրա, որտեղ երեխաները ընգեր Գոհարին ասում էին, թե որքան են սիրում իրեն և, որ շնորհակալ են տրված գիտելիքների համար: Ընկեր Գոհարի համար այն շատ մեծ և հաճելի անակնկալ էր:

Մայիսի 24

24.05.2022

Խնդիր
1.Հավասար  կողմեր  ունեցող  եռանկյան  պարագիծը  84սմ  է:  Գտի’ր եռանկյան  կողմի  երկարությունը:
Լուծում` 84:3=28
Պատ․՝28

2.Հաշվի՛ր այն ուղղանկյան պարագիծը, որի երկարությունը 7 սմ է, իսկ մակերեսը՝ 42սմ քառ.:
Լուծում` 42:7=6
Պատ․՝6×2+7×2=12+14=26

3. Խանութը ստացավ երկու արկղ լոլիկ ։ Առաջին արկղում կար 80 կգ լոլիկ, երկրորդ արկղում՝ 2 անգամ ավելի։ Դրանից վաճառվեց 125 կգ լոլիկ։ Ինչքա՞ն լոլիկ մնաց խանութում։
Լուծում 80×2=160
160-125=35
Պատ․՝35

4.Սրճարանը ստացավ երեք տուփ թխվածքաբլիթ։ Առաջին տուփում կար 80 թխվածքաբլիթ, երկրորդ տուփում՝ 2 անգամ քիչ, քան առաջին տուփում։ Երրորդ տուփում կար այնքան թխվածքաբլիթ, որքան առաջին և երկրորդ տուփերում միասին։ Դրանից վաճառվեց 110 թխվածքաբլիթը։ Քանի՞ թխվածքաբլիթ մնաց։
Լուծում` 80:2=40
80+40=120
80+40+120=240
240-110=130
Պատ․՝130