Մայիսի 25

Ֆլեշմոբ

1. Եվան փազլի 4 կտորները ճիշտ շարելով՝ ստացավ  հաշվարկի գործողություն պարունակող ուղղանկյուն, (տես նկարը)։ Գտիր ստացված արտահայտության արժեքը:

Подпись отсутствует

1+2=3
2. Երեխաները ավազե խաղադաշտի երկարությունը չափել են քայլերով: Նարեն արեց 15 հավասար  քայլ, իսկ Դավիթը՝ 17:  Ո՞ւմ քայլի երկարությունն էր ավելի մեծ:
15
3. Ընտանիքում կա վեց երեխա, որոնց տարիքներն են՝ 2, 4, 5, 6, 8 և 10: Նրանցից չորսի տարիքների գումարը 22 է։ Ի՞նչ տարիք ունեն մյուս երկու երեխաները:
5, 8
4. Չորս ընկեր կերան պաղպաղակ: Կարենը կերավ ավելի շատ, քան Արթուրը, Հայկը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց՝ Արթուրից քիչ: Ո՞վ կերավ ամենաքիչը:
Դավիթը
5. Եթե Լիլիթի, Մանեի, Անիի տարիքները գումարենք, ապա կստանանք 12: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը  2 տարի հետո:
18
6. Պայուսակը ունի հինգ գրպան: Գրպաններում կոնֆետներ դրեցին այնպես, որ դատարկ գրպան չլինի, հինգից ավելի կոնֆետ պարունակող գրպան էլ չլինի, և բոլոր գրպաններում կոնֆետների քանակը  լինի տարբեր: Քանի՞ կոնֆետ դրեցին գրպաններում:
1+2+3+4+5=15
7. Արամը և Լուսինեն միասին ունեն 40 խնձոր: Երբ նրանք հավասար քանակությամբ խնձոր կերան, Արամի մոտ մնաց 9 խնձոր, իսկ Լուսինեի մոտ՝ 15:  Արամը սկզբում քանի՞ խնձոր ուներ:
12
8. Արամը 4-երով (4, 8, 12 և այլն ) հաշվեց մինչև 36-ը, իսկ Գեղամը՝ 50-ից իջավ 5-երով (50, 45,  40) մինչև 0-ն: Քանի՞ թիվ երկուսն էլ նշեցին:
Երկուսն էլ նշեցին 20 թիվը
9. Ամառային ճամբարը սկսվում է  2022թ.-ի  մայիսի 30-ից և տևելու է 12 օր: Շաբաթվա ի՞նչ օր կլինի ճամբարի վերջին օրը:
ուրբաթ
10. Մեկ կիլոգրամ ելակի գնով կարելի է գնել երկու կիլոգրամ լոլիկ: Մեկ կիլոգրամ լոլիկի գնով կարելի է գնել երեք կիլոգրամ վարունգ: Քանի՞ կիլոգրամ վարունգ կարելի է գնել երկու կիլոգրամ ելակի գնով:
12

Continue reading

Մայիսի 25

Բովանդակություն