Մայիսի 11

Բլոգավարություն

Այսօր մենք գնացինք 2.2 դասարան, որպեսզի իրականացնեինք սովորող-սովորեցնող նախագիծը: Մենք պետք է ծանոթացնեինք նրանց բլոգավարությանը, ցույց տայինք թե ինչպես պետք է աշխատել բլոգում: Նախ ցույց տվեցինք թե ինչպես հեշտ մտնել բլոգ, դնել պաստառը, նյութ հրապարակել, բաժին ընտրել, նյութն ուղարկել աղբաման: Ցույց տվեցինք մեր բլոգները: Հետո նրանք հարցեր տվեցին և այսքանով ավարտեցինք  սովորող-սովորեցնող նախագիծը:

Մայիսի 11

Դեպի Արևելյան դպրոց

Այսօր մենք գնացել ենք Արևելյան դպրոց, որպեսզի փորձ անենք: Մենք շարժվել ենք դպրոցից ժամը 11:35 և հասել ենք՝ 12:05 : Մենք արեցինք երկու շատ հետաքրքիր փորձ:
Բաժակի մեջ մենք լցրեցինք մի նյութ, որը ջուրը դարձնում է մանուշակագույն: Մենք լցրեցինք այդ նյութը, հետո լցրեցինք քացախ և այն դարձավ սպիտակ ջուր:

Հաջորդ փորձը փուչիկով էր:Մենք փուչիկի մեջ լցրեցինք ջուր, հետո փչեցինք ու պահեցինք կրակի վրա, առաջին անգամ փուչիկը պայթեց, բայց երկրորդ անգամ փործը ստացվեց: Մենք  փորձն արեցինք ընկեր Անահիտի, ընկեր Գոհարի և ընկեր Լուսինեի հետ: Փորձերից հետո վերադարձանք դպրոց:

Այսքանով մեր փոքրիկ ճամփորդությունը ավարտվեց: