Դեկտեմբերի 3

՛՛Եղևնի՛՛ հարցեր և առաջադրանքներ

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

 

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,


Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
Հարցեր և առաջադրանքներ

 

1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

աբրեշում-մետաքս

պերճ-շքեղ

2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

Ես հիշում եմ իմ կանաչ ընկերներին,  արահետներն եմ հիշում ձյան տակի, հիշում եմ բացատն ու բուքը, երկինքն եմ հիշում, ինձ օրօրող հովերն էմ հիշում:

3. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

Եղևնին զգում էր երջանիկ և հպարտ

4. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:

Ոչ, նա չէր ափսոսում:

5. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:

Որովհետև նա կարծում էր, որ ինքն է Նոր տարի բերել:

6. նամակ գրիր եղեվնուն: 

Ողջույն, անտառում ապրող գեղեցիկ եղևնի: Ես ասեմ, որ աշնանը ճանապարհել ենք և արդեն ձմեռ է: Քեզ խնդրում եմ, որ պատրաստվես, գեղեցիկ զուգվես ու զարդարվես, քանի որ Նոր տարին մոտ է: Իսկ դու գիտես, որ բոլոր մանուկների համար Նոր տարին սկսվում է գեղեցիկ զարդարված ու լուսավորված եղևնուց՝ տոնածառից: Անհամբեր քեզ կսպասենք:


Posted 3 Դեկտեմբերի, 2021 by Ֆլորա Հովհաննիսյան in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*