Դեկտեմբերի 21

Ճամփորդություն դեպի թատրոն

Այսօր մենք ընկեր Գոհարի և ընկեր Լուսինեի հետ գնացել էինք Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, որպեսզի դիտենք <<Մաուգլի>> ներկայացումը։ Մենք դպրոցից շարժվեցինք ժամը տասներկուսին և տեղ հասանք կես ժամից։ Ներկայացումը տևեց մեկ ժամ։ Ասեմ, որ այն շատ հետաքրքիր էր և նման չէր <<Մաուգլի>> մուլտֆիլմին։ Ինձ շատ դուր եկավ այն պահը, որ օձը եկավ և սկսեց կառավարել գայլերին։ Ինձ դուր եկան կերպարների հագուստները։