Նոյեմբերի 23

Կոմիտասի թանգարանում

Այսօր մենք ընկեր Գոհարի և ընկեր Սյուզիի հետ գնացել եինք Կոմիտասի թանգարան:  Այնտեղ շատ հետաքրքիր էր: Մենք այնտեղ տեսանք Կոմիտասի իրերը, տեսանք նաև մի դաշնամուր, որը Կոմիտասին նվիրել էր իր ընկերը: Թանգարանի գիդը՝ ընկեր մերին,  մեզ պատմեց Կոմիտասի և նրա ընկերների մասին, իսկ վերջում հարցեր տվեց, որպեսզի տեսնի ինչքան ուշադիր էինք մենք:

Հետո մենք գնացինք մի ծառի մոտ պարելու  <<Շորոր>> պարը: Դրանից հետո արտասանեցինք Կոմիտասի ոտանավորները:

Ի դեպ Կոմիտասի ,,Իբր զարթ՚՚ ոտանավորը մի պատի վրա էր գրած՝ անգլերեն տարբերակի հետ միասին:

 

Նոյեմբերի 18

Կաքավ

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցը և կոպերը կարմիր են,  մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350-800 գրամ է: Կաքավները չվող թրչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ: Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավն: Քարակաքավն ապրում է ժայռոտ,  քարքարոտ վայրերում: Մյուս կաքավները իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ լավ ծածկում են, քողարկում: Մայիս-հունիս  ամիսներին մայր (էգ) կաքավը 10-25 ձու է ածում,  թուխս նստում: 23-25 օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1-2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը ինքնուրույն են ապրում: Կաքավները շատ են թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ, հպարտ քայլվացք ունեն: Հայաստանում  կաքավի անունով նույնիս տեղանուններ կան՛  Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ:

Նոյեմբերի 18

18.11.2021

Պատմի՛ր 832 թվի մասին
1. Թիվը գրի՛ր տառերով: ութ հարյուր երեսուներկու
2. 832-ն ունի ութ հարյուրյակ երեք տասնյակ երկու միավոր
3. Հարևան թվերն են՝ 833 831
4. Հաջորդող թիվն է՝ 833,
5. Նախորդող թիվն է՝ 831 Continue reading

Նոյեմբերի 17

Осенняя ёлочка

Осенью на полянке вдруг появилась ёлочка. Раздвинула листья, высунулась из земли и удивилась. Вокруг стояли деревья, и все с разными листочками. Много, много лет прошло с тех пор, но каждую осень в день рождения ёлочки деревья вспоминают о ёлочке и дарят ей подарки. Осина дарит ёлочке красивые фонарики, клён роняет оранжевые звёздочки. А ива засыпает ёлочку тонкими золотыми рыбками. И стоит ёлочка счастливая, на ладошках подарки держит. У всех на глазах становится ёлочка нарядной, разноцветной. Не то что зимой и летом — одним цветом.
Новые слова:
Осина — ծառ (դողդոջուն)
клён -ծառ  (թխկի)
ива -ծառ (ուռենի)
ладошка — ափիկ, թաթիկ
нарядный — գեղեցիկ հագնված, զուգված,