Դեկտեմբերի 29

Загатки

Про неё немало песен,
С нею праздник интересен.
Не одна она на свете
Дарит радость всей планете!
Она честно в Новый год
Твой подарок бережёт.
Под неё ты загляни
И подарок разверни!  (Ёлка)
***
Уверенно зимой висит,
На улице за всеми бдит.
 Всегда она вниз головой,
Весной становится водой!  (Сосулька)
***
Влево, вправо и вперёд,
Катишь его смело.
Вот. Так три раза, а потом
Не неси его в свой дом.
Тот дружище трёхэтажный,
 Он зимой только отважный.
Этот снежный выпускник
Кто, скажите?  (Снеговик)
***
Что в нём только всё же нету,
Шоколадки и конфеты.
 Соки, фрукты и печенье,
Он поднимет настроение!
Не пакет, не сундучок,
Дед морозвский (Мешок)
Դեկտեմբերի 23

Ամանորը դպրոցում

Այսօր մեր Նոր տարվա գեղեցիկ հանդեսն էր. ինչու գեղեցիկ, որովհետև մենք բոլորս գեղեցիկ և հետաքրքիր  կերպարներ էինք ընտրել : Սկզբում մենք մի քիչ տեխնոլոգիա արեցինք, դրանից հետո սկսվեց մեր հանդեսը: Մենք երգեցինք, պարեցինք, խաղացինք Sikret santa: Մենք պատրաստել էինք տարեգաթա, որ կտրեցինք միջոցառումից հետո: Կոճակը ոչ մեկին բաժին չնկավ, որն էլ նշանակում է, որ մեր ամբողջ դասարանն է հաջողակ:

Դեկտեմբերի 22

Տարեգաթա

Տարեգաթայի համար անրաժեշտ է

մեկ բաժակ շաքարավազ

երեք հատ ձու

երկու բաժակ մածուն

մեկ տուփ կարագ

չորս բաժակ ալյուր

վանիլին

մեկ թեյի գդալ սոդա

շոկոլադե փաթիլներ:

Դեկտեմբերի 21

Ճամփորդություն դեպի թատրոն

Այսօր մենք ընկեր Գոհարի և ընկեր Լուսինեի հետ գնացել էինք Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, որպեսզի դիտենք <<Մաուգլի>> ներկայացումը։ Մենք դպրոցից շարժվեցինք ժամը տասներկուսին և տեղ հասանք կես ժամից։ Ներկայացումը տևեց մեկ ժամ։ Ասեմ, որ այն շատ հետաքրքիր էր և նման չէր <<Մաուգլի>> մուլտֆիլմին։ Ինձ շատ դուր եկավ այն պահը, որ օձը եկավ և սկսեց կառավարել գայլերին։ Ինձ դուր եկան կերպարների հագուստները։

Դեկտեմբերի 20

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն:

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը գտնվում է Երևանում: Հիմնադրվել է 1937 թվականի նոյեմբերի 15-ին: Գեղարվեստական ղեկավարն է Կարեն Ներսիսյանը: Կառուցվել է 1930-1931 թվականներին: Թատրոնի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարն է եղել Լևոն Քալաթարը: Թատրոնի հիմնական խնդիրն է ռուս դասական գրականությունը հանդիսատեսին ներկայացնելը: Ստացել է ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր:

Դեկտեմբերի 19

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

 

Ես Ֆլորա Հովհաննիսյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի Հարավային դպրոցի 3.1 դասարանում: Ես աշխույժ եմ, սիրում եմ ճամփորդել, կարդալ գրքեր, սիրում եմ օտար լեզուներ, սիրում եմ խաղալ  նկարել։

Մենք ունենք բլոգներ, որտեղ դնում ենք մեր առաջադրանքները, գրում ենք ճամփորդությունների մասին: Մենք անցնում ենք նաև բլոգավարություն, որտեղ ընկեր Գոհարը մեզ բացատրում է ինչպես պետք է այս կամ այն բանը փոխել բլոգում, ինքնուրույն հղում տեղադրել և այլն: Continue reading