Սեպտեմբերի 27

Առասպել Լուսնի ու Արևի մասին

Զրույցը պատմում է, որ Արևն ու լուսինը Աստծո զավակներն են. արևն աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհը։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ո՛վ գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։

— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ-մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։

Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր այս բառերը:

վիճակ — վիճակահանությամբ որևէ բան որոշել

տաք-տաք վիճել — թեժ կռիվ անել

նախատել -հանդիմանել, մեկին կշտամբել որևէ բանի համար 

հանձն առնել — իր վրա վերցնել, ստանձնել

կամք — ձգտումների իրականացման հասնելու կարողությամբ

առարկել — մի բանի դեմ արտահայտվել՝ խոսել, չհամաձայնել