Սեպտեմբերի 2

Կախարդական դիմակներ

Կախարդական դիմակներ
Ձեզ կպատմեմ Սարյանի մի կախարդական նկարի մասին։ Նկարը կոչվում է <<Եգիպտական դիմակներ>>։ Այդ նկարին նայելիս, սկզբում քեզ թվում է ուղղակի դիմակներ են, բայց, երբ մոտենում ես, տեսնում ես, որ դրանք սկսում են կենդանանալ, թվում է նույնիսկ թարթում են աչքերը։ Հենց ավելի ուշադիր ես նայում, նրանք սկսում են քեզ հետ խոսել, պատմել հին դարերի պատմությունը, իրենց տեսածն ու լսածը։