Մայիսի 26

Էմիլի արկածները

Մի անգամ, Էմիլը որոշում է շաքարավազը փոխարինել աղով։ Հենց այդ օրը, մայրիկը որոշեց կեքսեր պատրաստել։ Պատկերացնում եք չէ՞ ինչ պատահեց։ Քանի որ Էմիլը շատ էր սիրում թխվածքաբլիթ, հենց նա առաջինը փորձեց ու ընկավ իր պատրաստած թակարդը։

Մայիսի 26

Մաշտոցներ մատուռ

Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ Մաշտոցներ մատուռը դարերի ընթացքում ավերվել է և կրկին վերանորոգվել։ Վերջին անգամ այն հիմնովին վերանորոգել է Անատոլի անունով մի աստվածապաշտ մարդու ձեռքով։ Ներկայումս այն պահպանվում ու մասնակիորեն վերանորոգվում է տեղի բարեպաշտ հավատացյալների կողմից։ Այնտեղ գալիս են տարբեր վայրերից հավատացյալներ։ Ս. Մաշտոցի աղոթքների զորությունն անցել է նաև մատուռի կողքով հոսող աղբյուրի սառնորակ ու անմահական ջրերին։ Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներին այս ջուրը բազում անգամներ պարգևել է տեսակ-տեսակ հիվանդությունների բժշկություն։