Հոկտեմբերի 1

Աստղեր

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում
գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը: Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:  Star Drawing - How To Draw A Star Step By Step!

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

հրեղեն-հրից բաղկացած, որի նյութը հուր Է, հրի նմանություն ունեցող:

Continue reading

Սեպտեմբերի 28

Արեգակնային համակարգի մոլորակները

1.Մերկուրի

Մերկուրին արեգակնային համակարգի առաջին մոլորակն է , այն անվանակոչվել է ի պատիվ Հռոմեական  Մերկուրի աստծո, որը համարվում էր առևտրի հովանավորը:
Մոլորակը անապատների արքայություն է , նրա մի հատվածը շիկացած անապատ է, իսկ մյուս մասը սառցե դաշտեր:

2.Վեներա

Continue reading

Սեպտեմբերի 27

Առասպել Լուսնի ու Արևի մասին

Զրույցը պատմում է, որ Արևն ու լուսինը Աստծո զավակներն են. արևն աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհը։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ո՛վ գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։

— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ-մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։

Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր այս բառերը:

վիճակ — վիճակահանությամբ որևէ բան որոշել

տաք-տաք վիճել — թեժ կռիվ անել

նախատել -հանդիմանել, մեկին կշտամբել որևէ բանի համար 

հանձն առնել — իր վրա վերցնել, ստանձնել

կամք — ձգտումների իրականացման հասնելու կարողությամբ

առարկել — մի բանի դեմ արտահայտվել՝ խոսել, չհամաձայնել

Սեպտեմբերի 23

Լուսագյուղ՝ Թուխ Մանուկ

Թուխ Մանուկ եկեղեցին, որը տեղացիները անվանում են նաև Վերի վանք, գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Լուսագյուղ հնադարյան բնակավայրից հարավ: Այն կառուցվել է յոթերորդ դարի սկզբին: Եկեղեցին կառուցված է սև տուֆով: Թուխ Մանուկի տարածքում կա բուժիչ ջուր:

Սեպտեմբերի 6

Արեգակ

Արեգակը գազի շիկացած հսկայական գունդ է, որը Երկրից հեռու է 150 մլն կմ:Թեև այն ընդամենը սովորական աստղ է, ինչպիսիք գիշերային երկնքում դիտվող հազարավոր ուրիշ աստղերն են, սակայն առանց Արեգակի կյանքը Երկրի վրա անհնարին կլիներ: Մարդիկ և մեր մոլորակի մյուս կենդանի օրգանիզմներն ապրում ու գոյատևում են Արեգակից եկող ջերմության և լույսի շնորհիվ: Մարդիկ միշտ գիտակցել են Արեգակի կարևորությունը իրենց համար և հաճախ երկրպագել են նրան՝ որպես աստվածություն:
Արեգակը հիմնականում կազմված է 2 գազից՝ ջրածնից ու հելիումից: Երկնքում այն փոքրիկ, շլացուցիչ սկավառակ է թվում, սակայն Արեգակի տրամագիծը 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից, իսկ Արեգակի նյութից կարելի է 330 հզ. երկրագունդ պատրաստել: Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է, իսկ նրա ընդերքում՝ կենտրոնին մոտ, հասնում է 16 000 000օC: Այդպիսի աներևակայելիորեն բարձր ջերմաստիճանում Արեգակի միջուկում, միջուկային սինթեզի պայմաններում, առաջանում են էներգիայի վիթխարի քանակություններ, որոնք լույսի և ջերմության տեսքով ճառագայթվում են: Արեգակն արձակում է նաև ռենտգենյան և անդրամանուշակագույն ճառագայթներ, որոնց մեծ քանակությունները կործանարար են բոլոր կենդանի օրգանիզմների համար: Այն չի ազդում մեր օրգանիզմի վրա, որովհետև Երկրի մթնոլորտը կլանում է այդ ճառագայթների մեծ մասը: Արեգակնային լույսը շատ ուժեղ է և ոչ մի դեպքում չի կարելի անպաշտպան աչքերով, առավել ևս որևէ խոշորացույցով, հեռադիտակով կամ աստղադիտակով նայել Արեգակին: Նույնիսկ արևային սև ակնոցով Արեգակին նայելը վտանգավոր է տեսողության համար: Այդ պատճառով աստղագետներն օգտվում են հատուկ սարքերից: 
Արեգակը լույս է տալիս և կարծես թե «հալվում» է՝ անընդհատ նվազեցնելով իր զանգվածը, սակայն այն այնքան վիթխարի է, որ նույնիսկ այդքան նյութ ու էներգիա ծախսելով էլ կշարունակի լուսավորել և ջերմացնել դեռ միլիարդավոր տարիներ:
շիկացած- սաստիկ տաքացած

Continue reading

Հունիսի 27

Արատես

Արատես գյուղը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։ Արատեսում գտնվում են Սյունիքի Արատեսի վանքը (VII դար) Արիտես, Արատիենց, Սուրբ Աստվածածին (X-XI դարեր), Սուրբ Կարապետ (XI-XII դարեր) եկեղեցիները, 5 մատուռ-դամբարան (VII դար) և 12 դար խաչքարեր։ Արատեսում բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։

Arates MonasteryIMG 4536.jpg

Հունիսի 27

Վայոց ձորի մարզ

Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում՝ Արփա գետի ավազանում, և շրջապատված է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային հատվածով։ Մարզի տարածքում հատնաբերվել են պղնձի, տուֆի, մարմարի, կրաքարի, կավի, բազալտի, գրանիտի և հանքային ջրերի մեծ պաշարներ։ Վայոց ձորի մարզի կլիման  ըստ բարձրության՝ տաք չոր ցամաքայինից մինչև ձյունամերձ։ Վայոց ձորի մարզը հարուստ է բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով և հնագիտական վայրերով, օրինակ՝ Արենիի քարանձավ, Սմբատաբերդ կամ Ջաղաց քարի բերդ, Շատիվանք, Նորավանք, Գնդեվանք և այլն։ Վայոց ձորը գինու արտադրությամբ զբաղվող Հայաստանի ամենանշանավոր մարզն է։