Ապրիլի 11

Արկածներ դասամիջոցին

Մի անգամ մենք երեխաներով դասամիջոցին որոշեցինք պահմտոցի խաղալ: Խաղացինք, եր զանգը հնչեց վերադարձանք դասարան: Մենք մի այն դասի ավարտին նկատեցինք, որ երեխաներից մեկը չկա: Մենք սկսեցինք ամբողջ դպրոցով մեկ նրան փնտրել երկար փնտրելուց հետո մենք նրան գտանք պահարաններից մեկում քնած: Պարզվեց, որ խեխճ երեխան հոգնել էր սպասելուց, որ իրեն գտնեն և քնել էր:

Ապրիլի 7

Զատիկի և փրկված ձվիկի հեքիաթը

Լինում է չի լինում մի ձվիկ է լինում: Մի օր այդ ձվիկը որոշում է զբոսնել իր ընկերոջ՝ զատիկի հետ: Նրանք դուրս են գալիս տանից և գնում պաղպաղակ գնելու, հետո շարունակում են իրենց ճանապարհը: Մի քանի ժամից ձվիկը զատիկին ասում է, որ սովածացել է: Զատիկը պատասխանում է, որ ինքն էլ է սովածացել և առաջարկում է գնալ իրենց տուն ճաշելու: Հակառակի պես այդ օրը Սուրբ զատիկ էր և զատիկի մայրիկը հենց տեսնում է ձվիկին ուրախանում է և ուզում է եփել ու դնել մյուս ձվիկների կողքը: Խեղճ ձվիկին հազիվ է հաջողվում փախչել զատիկի մայրիկի ձեռքից: Այդ օրվանից ձվիկը ոչ մեկին հյուր չի գնում Սուրբ զատիկի օրը:

Ապրիլի 7

Զատիկի տոնի հորինուկներ

Կլոր, փոքրիկ
Ունի պուտիկ և վեց ոտիկ:

(զատիկ)

Պահում ենք նրան զատկից առաջ,

Երեխաներին պահել չի կարելի:

(Պաս)

Զատիկից առաջ նրան

Ներկում ենք, զարդարրում ենք,

Կռվում ենք մենք դրանցով,Ամենա ուժեղը կլինի մի հատ:

Ձու

Մարտի 31

Սուտասելուկներ

1. Ես մի օր տեսա, որ մեր բակի շները մլավոմ են և կաթ խմում:

2. Իմ մայրիկը միշտ գործից գալուց ինչոր բան է բերում և երբ  հարցրեցի մայրիկին  ի՞նչ է այդ տոպրակում, նա ասաց շան պոչ:

3.  Մի օր ես հավաքում էի իմ սենյակը և տեսա մի փոքրիկ խաղալիք, ես սեխմեցի իր փորին և նա խոսեց -վերջապես դու ինձ գտար:

.

4.Մի օր ես նայում էի չոր ծառին և հենց ես մի հատ թարթեցի աչքս, այդ ծառը մի անգամից ծաղկեց:

 

Մայիսի 26

Էմիլի արկածները

Մի անգամ, Էմիլը որոշում է շաքարավազը փոխարինել աղով։ Հենց այդ օրը, մայրիկը որոշեց կեքսեր պատրաստել։ Պատկերացնում եք չէ՞ ինչ պատահեց։ Քանի որ Էմիլը շատ էր սիրում թխվածքաբլիթ, հենց նա առաջինը փորձեց ու ընկավ իր պատրաստած թակարդը։

Մայիսի 20

Առուն

Մի առու է լինում,, նա շատ աշխուժ է լինում: Մի օր նա որոշում է գնալ ճամփորդության, բայց չգիտեր՝ ուր գնալ:

Այդ պահին հայտնվում է մի երեխա, որը առվին ասում է՝ ուր գնալ և առուն համաձայնվում է այդ տեղը գնալ:

Երեխան ասում է , արի ես քո հետ գնամ,  որ դու հանկարծ չկորես,  և միասին  գնացին ճամփորդության: Գնացին- գնացին և կորան: Նրանք չգիտեին,թե  ուր գնային, և հանկարծ այդ պաահին ինչ- որ մեկը նրանց բռնեց և տարավ իր տուն: Պարզվեց, որ դա երեխայի մայրիկն էր: Նա շատ բարի էր:

Մայիսի 17

Ճանապարհորդ տերևը

Մի օր մի տերև որոշեց ճամբորդել և ընկավ ճանապարհ։ Ճանապարհին  հանդիպեց մի ուրիշ  տերևի, նրանք ընկերացան և շարունակեցին ճանապարհը։  Այնտեղ տեսան մի մարդու։  Այդ մարդը  շատ զարմացավ , երբ տեսավ տերևներին։  Մարդը հարցրեց տերևներին, թէ արդյո՞ք նրանք կարողանում են քայլել։ Այո, ասացին նրանք։ Նրանք մարդու հետ էլ  ընկերացան։ Այդ  տղան ասաց նրանց, որ միասին գնան իր տուն, հետո նա նրանց իրենց  տուն կտանի։ Նրանք  համաձայնվեցին և շարժվեցին դեպի տղայի տուն։  Այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցին և գնացին իրենց տուն։