Նոյեմբերի 18

Կաքավ

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցը և կոպերը կարմիր են,  մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350-800 գրամ է: Կաքավները չվող թրչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ: Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավն: Քարակաքավն ապրում է ժայռոտ,  քարքարոտ վայրերում: Մյուս կաքավները իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ լավ ծածկում են, քողարկում: Մայիս-հունիս  ամիսներին մայր (էգ) կաքավը 10-25 ձու է ածում,  թուխս նստում: 23-25 օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1-2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը ինքնուրույն են ապրում: Կաքավները շատ են թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ, հպարտ քայլվացք ունեն: Հայաստանում  կաքավի անունով նույնիս տեղանուններ կան՛  Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ:

Նոյեմբերի 17

Ճամփորդություն դեպի ագարակ

Այսօր մենք ընկեր Գոհարի և ընկեր Լուսինեի հետ գնացել էինք ագարակ: Սկզբում մենք ծանոթացանք ընկեր Դավիթի հետ և նա մեզ ցույց տվեց բոլոր ձիերին, իսկ դրանից հետո մենք գնացինք  խնոցի հարելու: Հետո ամենազվարճալի մասն էր. մենք քշեցինք Մաշա ձիուն: Դրանից հետո գնացինք և տեսանք ագարակի մյուս կենդանիներին: Ասեմ, որ շատ սիրուն էր սիրամարգը: Հետո մենք գնացինք մրգերով և բանջարեղեններով կերակրել Մաշային: Հետո մի քիչ խաղացինք և վերադարձանք դպրոց:

Նոյեմբերի 1

«Ջրվեժ» անտառպարկ

Ստեղծվել է 1977թ-ին, գտնվում է Կոտայքի մարզում, գ. Ջրվեժ:
Տարածքը` 423.8 հա, ռելիեֆը` խիստ կոտրատված, բլրոտ, տեղ-տեղ ձորակներով: Լանդշաֆտները՝ կիսաանապատային, տափաստանային, լեռնատափաստանային: Ծառաթփատեսակները` 130 տեսակ, <<Կարմիր գրքում>> գրանցված են 23-ը:

 

Հոկտեմբերի 19

ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ

Բուսաբանական այգին հիմնադրվել է 1935 թվականին։ Տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ։

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության այգու տարածքում  ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։

Երևանի կիսաանապատային գոտում գտնվող այգում ստեղծված հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են որպես ուսումնական բազա հանրապետության կրթական հաստատությունների ուսանողների համար։

Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ։

Երևանի բուսաբանական այգի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հոկտեմբերի 7

Վարպետության դաս և բնագիտական փորձ

Այսօր մեզ մոտ եկել եր Մարինայի հայրիկը, ով քիմիկ էր։ Նա մեզ պատմեց քիմիական նյութերի մասին և մի քանի նյութեր ասաց, որոնք շատ վտանգաոր են։ Մարինայի հայրիկը 2 քիմիական փորձ արեց, որոնք շատ հետաքրքիր էին։ Փորձերից մեկի անունը հրաբուխ էր, իսկ մյուսինը՝ կրակով օձ։ Մենք տվեցինք մեզ հետաքրքրող հարցերը, իսկ ավարտից հետո նկարեցինք մեր տպավորությունները։

Հոկտեմբերի 6

Գիտնականը և տիեզերքը

Կար-չկար, մի գիտնական կար, որը երազում էր թռչել տիեզերք։ Նա միշտ մտածել էր, որ եթե իրեն հաջողվի գնալ տիեզերք, այլևս երբեք չի վերադառնա Երկիր մոլորակ։ Երկար տարիների երազանքի ու փորձերից հետո, նա հայտնվում է տիեզերքում։ Ամեն ինչ տիեզերքում հազար անգամ ավելի գեղեցիկ և գունավոր էր, քան նա պատկերացրել էր իր երազանքներում և տեսել երազներում։ Նա օրերով շրջում էր և հիանում մոլորակների գեղեցկությամբ։ Որոշ ժամանակ անց նա որոշում է, որ պետք է վերադառնա Երկիր մոլորակ և բոլորին պատմի, թե որքան հրաշալի և գեղեցիկ են տիեզերքը և բոլոր մոլորակները։