Դեկտեմբերի 21

Ամանորն իմ ընտանիքում

Ամանորը իմ ամենասիրելի տոներից մեկն է։ Ես սիրում եմ, երբ մենք սկսում ենք պատրաստվել Ամանորին։ Ամեն ինչ սկսվում է տոնածառի խաղալիքներ գնելուց ու տոնածառը զարդարելուց։ Մայրիկը դեռ մի քանի օր առաջ սկսում է ուտեստների և թխվածքների նախապատրաստումը։ Մենք սովորաբար Ամանորը նշում ենք մեծ ընտանեկան սեղանի շուրջ՝ լի համեղ ու զանազան ուտելիքներով։ Դե իհարկե մեծերը սկսում են կենացներով  ու բարեմաղթանքներով։ Բոլորը միմյանց մաղթում են առողջություն, հաջողություն և խաղաղություն երկրին։  Իմ ամենասիրելի պահը, հունվարի 1-ի առավոտն է, երբ արթնանում եմ ու սկսում փնտրել իմ նվերը տոնածառի տակ։ Այն միշտ անակնկալ է լինում։ Հետո մենք հյուրեր ենք ընդունում ու մենք էլ ենք գնում մեր հարազատներին շնորհավորելու։

Այս տարի ամեն ինչ ուրիշ է, առաջին անգամ է, որ Հայաստանում չենք նշելու։ Այստեղ՝ ԱՄՆ-ում, չնայած բոլորի բակերը գեղեցիկ զարդարված են, ամեն ինչ շուրջը գեղեցիկ է ու տոնական,  բայց մի տեսակ այն չէ, գուցե պատճառը եղանակն է։ Մենք էլ տոնածառը դրել ենք և զարդարել, բայց միևնույն է  դժվար է պատկերացնել Նոր տարին այս շոգին։

Դեկտեմբերի 21

Ուղղագրական առաջադրանք

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։ Աշխատանքդ ստուգի՜ր ուղղագրական բառարանով:

  • Վառվռուն, ախորժակ, մրմռալ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ, թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ, թռվռալ, խռթխռթալ, ծռմռել, փրփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։
Դեկտեմբերի 21

Կետադրել տեքստը

Կետադրել տեքստը:

Շահանդուխտը’ Իշխանի դուստրը, հրաշագեղ էր, չքնաղ, նրա գեղեցկությունը զարմանք էր պատճառում տեսնողներին։ Նայողին թվում էր`  նյութեղեն չէ, այլ կարծես կերտված է լիալուսնի նրբանուրբ շողերից, արևի թրթռուն ճառագայթներից ու ծաղիկների անուշաբույր նեկտարից։

Մի օր, երբ իշխանազուն օրիորդը ուղեկցող խմբով անցնում է մի ապառաժոտ վայրով, հանկարծ նկատեց զինյալներ` անծանոթ կերպարանքներով։

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը` դեղին, սպիտակ։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային: