Հոկտեմբերի 31

OUR SCHOOL YARD

Our school is very big. There are a lot of classrooms in it. There is a large yard in front of the school. There are a lot of trees and flowers in the yard. The children always water (ջրել) them. The pupils
often do their lessons of Nature Study (բնագիտություն) in the school yard. After classes they play games there or they sit on the benches (նստարան) under the trees and talk about their school life. There is a large sportsground behind (ետևում) the school. The children do their lessons of PE at the sportsground where they can play basketball and football.

Print

Category: English | LEAVE A COMMENT
Հոկտեմբերի 31

Խնդիրներ՝ 167, 168

Խնդիր 167

ա) Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 225մ²-ով մեծ է մյուսի մակերեսից։ Որքա”ն է հողամասերից յուրաքանչյուրի մակերեսը, եթե դրանց մակերեսնեը միասին 2445մ²:

1)2445մ²- 225մ²=2220մ²

2)2220:2=1110մ²

3)1110մ²+225մ²=1335մ²

Պատասխան՝ 1110մ², 1335մ²

բ)Կարենը խաղողի համար վճարեց 450դ ավելի, քան դեղձի համար։ Նա որքա՞ն վճարեց մրգերից յուրաքանչյուրի համար, եթե ընդամենը վճարեց 2650 դրամ։

1) 2650-450=2200

2) 2200:2=1100

3) 1100+450=1550

Պատասխան՝ 1100, 1550

Խնդիր 168

ա) Երկու թվերից մեկը մյուսից մեծ է 325-ով։ Գտիր այդ թվերը գիտենալով, որ դրանց գումարը 4217 է։

1) 4217-325=3892

2) 3892:2=1946

3) 1946+325=2271

Պատասխան՝ 2271, 1946

բ) Երկու թվերից մեկը մյուսից փոքր է 365-ով: Գտիր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը 3217 է։

1) 3217-365=2852

2)2852:2=1426

3)1426+365=1791

Պատասխան՝ 1426, 1791

Հոկտեմբերի 31

Նուկիմ քաղաքի խելոքները

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:երադառնում են իրենց քաղաքը:

Ստեղծագործական աշխատանք

  • Իսկ հետո ի՞նչ եղավ․․․
  • Փորձի՛ր հեքիաթի համար նոր ավարտ հորինել։

 Եվ իսկապես, մինչև պատգամավորները հասան Նուկիմ քաղաք, ամառը եկել էր։ Նուկիմցիները մեծ ուրախությամբ դիմավորեցին պատգամավորներին։ Բայց Նուկիմցիների ուրախությունը երկար չտեվեց, քանի որ նորից երկու ձմեռ մեկ ամառ եղավ։ Նուկիմցիների մեջ վեջապես մի խելացի մարդ հայտնվեց և բացատրեց, որ թագավորը կապ չունի եղանակի հետ։ 

Առաջադրանքներ

  • Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։

ափ է առնում-հավաքվում 

խորհրդի են նստում-Խորհրդակցել

Վար է բերում-իջեցնել

 գլուխ են տալիս- խոնահվել

վրա են պրծնում.- հարձակվել

  • Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։

Խանութպան, տաքդեղ, թագավորանիստ, դռնապանը, գանձապահ։

  • Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։

Նուկիմ քաղաքի բնակիչները շատ միամիտ էին և անգրագետ։

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

  • Բնութագրի՛ր թագավորին։

Թագավորը խելացի էր ու իմաստուն։

  • Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

  • Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Ինչպիսի՞ն կլինի նրանց շուկան, դպրոցը, տները, փողոցները։ Շուկայում ինչե՞ր են վաճառում և այլն․․․

Նուկիմ քաղաքը աշխարհից կտրված է, շուկաներում վաճառում էին միայն այն, ինչ իրենք էին աճեցնում։ դպրոցներ չկային, ինչի պատճառով նրանք անգրագետ էին մնում։ Տները պատրաստված էին հարդից, իսկ փողոցները նեղլիկ էին։

  • Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։

Նուկիմցիներին առաջին հերթին խորհուրդ կտամ դպրոցներ բացել ու կրթվել, շատ ճամփորդել ու աշխարհ տեսնել։

  • Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։

Հեքիաթը սովորեցնում է, որ պետք է ուշադիր լինել, զգոն և իհարկե գրագետ։ 

  • Հեքիաթը ինչպե՞ս կվերնագրես։

Ես հեքիաթը կվերնագրեի «Անխելք նուկիմցիները»։