Հոկտեմբերի 3

Հայրենիքիս

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝
Գարնան վարդով ցնծուն,
Եվ մայրական անհուն շնչիդ՝
Ցորեն արտով ծփու՜ն:
Կանչում եմ ես լուսաբարբառ
Քո սիրակեզ կոչով,
Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,
Քո հնագեղ ոճով:
Վա՝ռ ու հզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ,
Դու հավերժո՜ղ իմ Հայստան,
Անուն քաղցր ու վսեմ:

Ավետիք Իսահակյան

Հոկտեմբերի 3

Մուշեղ Գալշոյան. Սպասում ()

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:

1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Առաջադրանքներ

  1. Տեքստի անծանոթ բառերը դուրս գրեք, բառարանի օգնությամբ բացատրեք և սովորեք:

Գրպանել-գրպանը դնել

խոթել-մտցնել

գոցել-փակել

  1. Մգեցրած բառերը վանկատեք, ուշադրություն դարձրեք գաղտնավանկի Ը-ին:

Բարձրացրեց-բարձ-րաց-րեց

գրպանները-գըր-պան-նե-րը

վնգստում-վըն-գըստ-տում

շրջադարձում-շըր-ջա-դար-ձում

սոված-սո-ված

խորքում-խոր-քում

շփեց-շը-փեց

մարդու-մար-դու

թատրոնի-թատ-րո-նի

ջարդում-ջար-դում

մղում -մը-ղում

գրպանեց-գըր-պա-նեց

ցտեսություն-ցը-տե-սու-թյուն

  1. Ըստ տեքստի բնութագրեք Կոմիտասին:

Կոմիտասը շատ բարի էր, հոգատար և համեստ:

  1. Ինչի՞ց Կամիտասը հասկացավ, որ դրամապանակի տերն աղքատ մարդ է:

Դրամապանակը հնամաշ էր և շատ քիչ գումար կար մեջը:

  1. Եթե դուք լինեիք Կոմիտասի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիք:

Կարծում եմ, որ ես էլ գումար կդնեի դրամապանակի մեջ:

  1. Դուրս գրեք պատմվածքի ձեր կարծիքով ամենակարևոր հատվածը:

Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:

  1. Պատմվածքից դուրս գրեք 7 բառ, որոնց հնչյուններն ու տառերը քանակով չեն հմապատասխանում:

Ոտնամաններով, ելավ, որովհետև, ոտքերի, թեթև, երեկոյան, եղած:

Հոկտեմբերի 3

Summer is fun

Summer is a nice season. The weather is fine. Days are long and sunny. It is hot in summer. Children spend their summer holidays at the seaside or in the country. There are a lot of interesting things to do. They swim in the sea, play games outdoors, they go to the forest and to the mountains, they go to the zoo in summer. They read a lot of interesting books and eat a lot of ice-cream. Children enjoy their summer holidays because the weather is fine and there is no school.

sea-ծով
seaside-ծովափ
weather-եղանակ
holidays-արձակուրդներ
sunny-արևոտ
a lot of-շատ
forest-անտառ
outdoors-դրսում, outdoor games-բակային խաղեր
mountain-սար
to enjoy- բավականություն ստանալ
to spend-անցկացնել
interesting-հետաքրքիր
Category: English | LEAVE A COMMENT
Հոկտեմբերի 3

Վարժություններ՝ 94, 95, 96

03.10.2022
Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման տեղափոխական հատկությունից:
Օրինակ
350+526+50=350+50+526=926
450+124+200+50=450+50+200+124=824
960+315+248=40=960+40+315+248=1315+248=1563

393+600+7+3000=393+7+600+3000=4000

12000+6214+8000=12000+8000+6214=26214

6480+224+500+20=6480+20+500+224=7224

375+254+600+25+321=375+25+600+254+321=1575

բ) 796+4+200+450=796+4+200+450=1450
38000+2000+6550=446550
42300+2000+142+700=45142
2807+750+880+250=4477

Կատարի՛ր գործողությունները:
90կմ+234կմ+210կմ=534կմ

8կմ 250մ — 3կմ=5կմ 250մ

6կմ 420մ + 3կմ 200մ=9կմ 620մ

6կմ 700մ + 300մ=7կմ

30կմ+352կմ+170կմ=552կմ
8կմ 420մ — 210մ=8կմ 210մ
5կմ 385մ + 7կմ 400մ=12կմ 785մ
8կմ 200մ + 800մ=9կմ

Վարժ. 96 Հաշվի՛ր արտահայտության արժեքը: Եթե a հավասար է 4200: