Սեպտեմբերի 25

Ապագայի աղջիկները… Բարի հսկան

…Սարոյանը երեխաների հանդիպելիս մտնում էր իր տարերքի մեջ: Նախ բոլորի անուն- ազգանուններն էր հարցնում, ապա տալիս էր իր երկրորդ մշտական հարցը.
— Ուսկի՞ց կուգաք…
Սովորաբար սկզբում չէին հասկանում հարցը:
Էջմիածնում Կոմիտասի արձանի մոտ մանկամարդ աղջիկների հանդիպեց.
-Ուսկի՞ց կուգաք…
_ Ապագայից,- ասացին աղջիկները:
Ծիծաղեց:
-Հիանալի պատասխան: Դուք կրնաք ապագայեն գալ:
Բացատրեցի, որ մոտիկ գյուղ կա, անունը Ապագա, այդ գյուղից են եկել:
— Հասկցա, Վահագն, բայց միևնույն է, հիանալի պատասխան տվին, ասոնք իսկապես ապագայեն կուգան…
Երեխաների հետ խոսելու, իսկույն հետները մտերմանալու զարմանալի հատկություն ուներ: Ոչ, ինքը չէր մանկանում, երեխաներին հասուն մարդկանց տեղ էր դնում ու հետները սկսում խոսել իբրև հավասարը հավասարի, ու երեխաներն իսկույն վստահում էին նրան:
Շեկ, կարմրավուն մազերով մի աղջկա հարցրեց.
— Քու անուն ի՞նչ է…
-ԼԱ- ՈՒ- ՐԱ,- վանկ- առ- վանկ, բարձր, համարձակ, համարյա գոռալով, ասաց աղջիկը:
Հետո հաճախ էր հիշում նրան:
_ Վահա՛գն, կհիշե՞ս այն կարմիր գլխով աղջկան, այդ ինչ ազատ, համարձակ պոռաց. Լա-ու-րա… Քեֆս եկավ… Երեխաներ պիտի այդպես ազատ, համարձակ մեծնան…

Սարոյանը շատ բարի ու ընկերասեր մարդ է եղել: Նա սիրել է երեխաների հետ մանկանալ, ընկեր լինել նրանց: Նրա համար շատ կարևոր է եղել, թե որտեղից է մարդը: Կարծում եմ շատ կարևոր էր, որ երեխաների մեջ միանգամից նկատեց ու գնահատեց ազատությունն ու համարձակությունը:

Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է:

Ուզում է ասել, որ ամեն մարդու վերաբերվիր այնպես ինչպես ինքդ քեզ:

 


Posted 25 Սեպտեմբերի, 2022 by Ֆլորա Հովհաննիսյան in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*