Սեպտեմբերի 12

Նապաստակն ու առյուծը (առաջադրանքներ)

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես, ոչ թե՝ առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

Նապաստակը փոքր էր, մեծամիտ, անխելք:

Աղվես-խելացի

2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

Առակի խորհուրդն այն է, որ պետք է լինել այն ինչ կաս իրականում:

3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Ոտքերը վերմակի չափ մեկնել:

4. Paint ծրագրով նկարիր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:

Առակի հերոսներից առյուծին խորհուրդ կտամ այդքան ուժեղ չմռնչալ և չվախեցնել խեղճ կենդանիներին: Նապաստակին խորհուրդ կտամ չմոռանալ իր իրական ուժը: Աղվեսին խորհուրդ կտամ շարունակել  հիշեցնել կենդանիներին իրենց իրական ուժի մասին, բայց չուտել բոլորին:

Լրացուցիչ աշխատանք

1. Կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք. Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ

2. Համապատասխան երաժշտության կամ նկարաշարի համադրումով, քեզ ծանոթ մոնտաժային ծրագրի օգնությամն ուսումնական նյութ պատրաստի՛ր և հրապարակի՛ր քո բլոգում:

Տատիկը կատվին ուզում է ծեծել մածունը ուտելու համար: Մուկը սկսում է բարձր ծիծաղել և կատուն նրա ձայնը լսում է ու բռնում: Տատին կատվին գովում է մուկ բռնելու համար:


Posted 12 Սեպտեմբերի, 2022 by Ֆլորա Հովհաննիսյան in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*