Հունիսի 2

Ճամբարի երրորդ օրը և մեր հյուրերը

Այսօր մեր դպրոց եկել էին հյուրեր՝ չորորդ դասարանցիներ։ Մեննք հյուրերի հետ գնացինք Գինու դպրոց։ Մենք տեսանք մառանը, մեծ տակառներ։ Հետո նրանց հետ գնացինք բույսերի խնամքի դպրոց, որտեղ կային նաև կենդանիներ՝ նապաստակ, թութակ, կրիա և այլն։ Հետո մենք հյուրերի հետ նախաճաշեցինք ու լողացինք։ Մեծ լողավազանը նրանց համար շատ խորն էր, դրա համար նրանք լողացին փոքրիկ լողավազանում։  Հետո մեր դպրոց եկավ ընկեր Լաերտը և մեզ մի պար սովորեցրեց, որից հետո մենք սովորեցրեցինք  հյուրերին  <<լաչին>> պարը։ Մենք  նաև հատուկ հյուրերի համար պատրաստել էինք թխվածք։ Նրանք մեզ ասացին, որ շատ տպավորված են ասօրվանից և, որ թխվածքը շատ համեղ էր ստացվել։ Օրը մեզ համար էլ էր շատ հավես, սիրով նորից կընդունենք  նրանց։