Մայիսի 24

Վարպետության դաս

Այսօր մեզ մոտ եկել էր մեր դասարանի Տրդատի մայրիկը` Վերոնիկան: Նա մեզ ներկայացրեց հետաքրքիր վիդիոմոնտաժի ծրագիր: Մեզ սովորեցրեց ինչպես ծրագրի մեջ ներդնել վիդիո, սովորեցրեց, որ նկարված վիդեոյի կողքից երևացող ավելորդ սև հատվածը կարելի է փոխարինել գեղեցիկ ֆոնով, սովորեցրեց ևս մեկ վիդեո կցել և կառավարել ձայնը, երգ կցել:

Ասեմ, որ վիդեոմոնտաժը արվում էր նախապես կատարված վիդեոների վրա, որտեղ երեխաները ընգեր Գոհարին ասում էին, թե որքան են սիրում իրեն և, որ շնորհակալ են տրված գիտելիքների համար: Ընկեր Գոհարի համար այն շատ մեծ և հաճելի անակնկալ էր:


Posted 24 Մայիսի, 2022 by Ֆլորա Հովհաննիսյան in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*