Ապրիլի 7

Զատիկի և փրկված ձվիկի հեքիաթը

Լինում է չի լինում մի ձվիկ է լինում: Մի օր այդ ձվիկը որոշում է զբոսնել իր ընկերոջ՝ զատիկի հետ: Նրանք դուրս են գալիս տանից և գնում պաղպաղակ գնելու, հետո շարունակում են իրենց ճանապարհը: Մի քանի ժամից ձվիկը զատիկին ասում է, որ սովածացել է: Զատիկը պատասխանում է, որ ինքն էլ է սովածացել և առաջարկում է գնալ իրենց տուն ճաշելու: Հակառակի պես այդ օրը Սուրբ զատիկ էր և զատիկի մայրիկը հենց տեսնում է ձվիկին ուրախանում է և ուզում է եփել ու դնել մյուս ձվիկների կողքը: Խեղճ ձվիկին հազիվ է հաջողվում փախչել զատիկի մայրիկի ձեռքից: Այդ օրվանից ձվիկը ոչ մեկին հյուր չի գնում Սուրբ զատիկի օրը:


Posted 7 Ապրիլի, 2022 by Ֆլորա Հովհաննիսյան in category Հորինուկներ, Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*