Մարտի 31

Ճամփորդություն դեպի ”Ժողովրդական արվեստի” թանգարան

Այսօր մենք ընկեր Գոհարի  և ընկեր Լուսինեի հետ գնացել էինք ՛՛Ժողովրդական արվեստի՛՛ թանգարան: Այնտեղ սկզբում մենք ծանոթացանք ընկեր Գրիգորի հետ և նա սկսեց մեզ ցույց տալ տարբեր իրեր՝ կարպետներ, զարդեր: Հետո նա մեզ պատմեց այդ իրերի մասին, մենք ծանոթացանք վիշապագորգերի պատմությանը: Մենք իմացանք, որ դրանք կոչվում էին վիշապագորգեր, քանի որ դրանց վրայի պատկերները նման էին վիշապների: Տեսանք այլ շատ հետաքրքիր առարկաներ: Հետո մենք  երգեցինք ՛՛Գարնան առավոտ՛՛ երգը: Թանգարանում մեզ տվեցին բաժակի տակդիրներ, որոնց վրա հայկական գորգերի զարդանախշեր էին արված և մենք պետք է գունավորեինք: Մենք հավեսով արեցինք այդ աշխատանքը և վերջում բաժակների այդ գունավորած  տակդիրները մեզ նվիրեցին: Շատ հավես ճամփորդություն էր:

Մարտի 31

Սուտասելուկներ

1. Ես մի օր տեսա, որ մեր բակի շները մլավոմ են և կաթ խմում:

2. Իմ մայրիկը միշտ գործից գալուց ինչոր բան է բերում և երբ  հարցրեցի մայրիկին  ի՞նչ է այդ տոպրակում, նա ասաց շան պոչ:

3.  Մի օր ես հավաքում էի իմ սենյակը և տեսա մի փոքրիկ խաղալիք, ես սեխմեցի իր փորին և նա խոսեց -վերջապես դու ինձ գտար:

.

4.Մի օր ես նայում էի չոր ծառին և հենց ես մի հատ թարթեցի աչքս, այդ ծառը մի անգամից ծաղկեց: