Մարտի 17

Մեր զգայարանները

Դու արդեն գիտես, որ մեզ ղեկավարում է մեր գլխուղեղը: Բայց այն ինչպե՞ս պետք է ճիշտ «հրամաններ» տա, չէ՞ որ շատ վատ կլինի, եթե այն սխալվի: Ճիշտ «հրամաններ» տալու համար շատ կարևոր են մեր հինգ զգայարանները տված տեղեկությունները:
Մաշկը շոշափելիքի զգայարանն է, որի միջոցով մենք տարբերում ենք տաքն ու սառը, կոշտն ու փափուկը, սուրը, կլորը, հարթն ու անհարթը:
Ճաշակելիքի (համի) օրգանը լեզուն է. այն զգում է աղին ու թթուն, կծուն ու քաղցրը: Մեր հոտառության օրգանը՝ քիթը, տարբերում է շրջապատի բազմաթիվ հոտերն ու բույրերը:
Տեսողության օրգանները մեր աչքերն են:
Ձայները մեր ուղեղին են հասնում լսողական օրգանների՝ ականջների օգնությամբ:
Առանց այդ զգայարանների մարդ ինչպե՞ս կապրեր:


Posted 17 Մարտի, 2022 by Ֆլորա Հովհաննիսյան in category Ես և շրջակա աշխարհ

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*