Մարտի 10

Ճամփորդություն Էդիթ պրինտ

Այսօր մենք ընկեր Գոհարի և ընկեր Սյուզիի հետ գնացել էինք Էդիթ Պրինտ տպագրատուն: Այնտեղ մեզ հարցեր տվեցին և մենք պատասխանեցինք : Մեզ զգուշացրեցին, որ չի կարելի ոչ մի սարքի ձեռք տալ, որովհետև  վտանգավոր է: Մենք սկսեցինք էքսկուրսիան: Մեզ ցույց տվեցին սարքեր, ասեցին նրանց անունները և բացատրեցին թե ոնց են աշխատում դրանք: Վերջում մենք մի քիչ խաղեր խաղացինք:  Հետո մեզ նվիրեցին գրքեր և քարտեր՝ խաղերի համար: Մենք գնացինք զբոսնելու, որտեղ էլ արտասանեցինք ՛՛Ծիծեռնակ՛՛ բանաստեղծությունը, երգեցինք և վերադարձանք դպրոց: Մենք շատ հետաքրքիր և հաճելի օր անցկացրինք: