Հունվարի 25

Դեպի սահադաշտ

Այսօր մենք ընկեր Գոհարի, ընկեր Մարիամի և ընկեր Լյովայի հետ գնացել էինք  Իրինա Ռոդնինայի անվան  սահադաշտ: Ես նախկինում էլի էի եղել սահադաշտում և չնայած մի փոքր սահել գիտեի, բայց մեկ է մի քանի անգամ ընկա: Ես նույնիսկ իմ ընկերուհուն սովորեցրեցի չմուշկ քշել: Այնտեղ շատ լավ էր, հավես: Հաճույքով էլի կգնայի: