Հունվարի 20

Ճամփորդություն դեպի Ջրվեժ

Այս օր մենք ընկեր Գոհարի և ընկեր Սյուզիի հետ պետք է գնայինք էինք Սևաբերդ դահուկ, սահնակ քշելու, բայց ձնաբքի պատճառով Սևաբերդի ճանապարհը փակվել էր և մենք ուղղությունը փոխեցինք դեպի Ջրվեժ: Շատ հավես էր այնտեղ: Շատ ձյուն կար ու շատ գեղեցիկ էր Ծառերն ամբողջությամբ սպիտակ էին: Մենք ձնեմարդ սարքեցինք, շատ սահեցինք, սահնակ քշեցինք: Խաղացինք ձնագնդի: Մենք տաքանալու համար թեյ խմեցինք և ուրախ վերադարձանք դպրոց: Շատ հավես ճամփորդություն էր: