Հունվարի 17

Ճամբարի առաջին շաբաթի ամփոփում

Ճամբարային շաբաթը սկսեցինք ջոկատի անվան ընտրությամբ: Մեր  ջոկատի անունը ՛՛արծիվներ,,  դրեցինք: Ճամբարային օրը սկսում ենք ՛՛Պրոստոկվաշինո՛՛ մուլտֆիլմի նոր տարբերակը դիտելով, հետո կարդում ենք հին տարբերակը:Անցած շաբաթ երկուշաբթի նկարել ենք մեր ջոկատի լոգոն: Արել ենք անգլերենի դաս, որի ընթացքում շարադրություն ենք գրել մեր մասին: Չորեքշաբթի օրը մենք խաղացել ենք այլ կերպիկ, լեգո և ուրիշ խաղեր: Հինգշաբթի մենք խաղացել ենք ընկույզներով խաղեր: Ուրբաթ օրը մեթեմատիկայի ժամին մենք լուծել ենք տրամաբանական խնդիրներ: Տանը կատարել ենք բնագիտական փորձ: