Մայիսի 31

«Ամառային ճամբարի առաջին օրը»

Այսօր ամառային ճամբարի առաջին օրն էր: Մենք բոլորս շատ ուրախ էինք: Դրսում երգեցինք երգեր՝ ընկեր Մարիամի, ընկեր Գոհարի և ընկեր Լուսինեի հետ: Հետո մարմնամարզության դաս արեցինք, մաթեմատիկայից ճամփորդության մասին խնդիրներ հորրինեցինք և լուծեցինք: Խաղացինք տարբեր խաղեր:

Մայիսի 28

Տեղեկություն կապիկների մասին

Բաժանվում են երկու խմբի՝ լայնաքթեր կամ Նոր աշխարհի կապիկներ, որոնք ունեն 2 ընտանիք, և նեղքթեր կամ Հին աշխարհի կապիկներ՝ 4 ընտանիք։ Լայնաքիթ կապիկների մեծ մասի քթի միջնապատը և քթանցքերը լայն են, դուրս ուղղված։ Նեղքթերին բնորոշ է ավել նեղ միջնապատը, իսկ քթանցքերը, ինչպես մարդու մոտ, ցած են ուղղված։ Մեծ մասը ցերեկային հոտային կենդանիներ են, ծառաբնակ, իսկ պավիանները՝ գետնաբնակ։ Սնվում են պտուղներով, տերևներով, երիտասարդ ընձյուղներով, միջատներով, խխունջներով, թռչունների ձվերով, մանր թռչուններով։ Կապիկների խոշոր թշնամիներին են օձերը, գիշատիչ թռչունները, կոկորդիլոսները և հովազները։ Բազմանում են ամբողջ տարին, ունենում մեկ ձագ։ Ստորակարգ կապիկների հղիությունը տևում է 4-6, գիբոններինը՝ 7, մարդանմաններինը՝ 9 ամիս։ Կյանքի տևողությունը 20-25 տարի է, խոշորներինը՝ 40 և ավելի, մարդանման կապիկներինը՝ 50-60 տարի։ Շատ կապիկներ որսի օբյեկտ են (օգտագործում են միսը և մաշկը)։ Որսում են նաև տանը, կենդանաբանական այգիներում և լաբարատորյաներում պահելու համար։ Քանակը խիստ կրճատվել է, և այժմ կապիկները առնված են պաշտպանության տակ։

Մայիսի 28

Տեղեկություն պինգվինների մասին

Պինգվինները ձվադրում են խոր ձմռանը։ Էգ պինգվինը սառնամանիքին, ձյան վրա,10 սմ տրամագծով և մոտավորապես 400 գրամանոց մի ձու է ածում։ Հայր պինգվինն այդ ձուն արագորեն գլորում է փորի վրայի խոր ծալքի մեջ այնպես, որ հենված լինի իր թաթերին։ Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով։ Փոքրիկ պինգվինները ծածկված են լինում բաց գույնի աղվամազով։ Ծակող քամուց ու սառնամանիքից պաշտպանվելու համար պինգվինները հոծ խմբեր են կազմում։ Խմբի ներսում տաք է, իսկ խումբը կարծես անընդհատ շարժման մեջ է. սառած թռչունները դրսից դեպի ներս են շարժվում և իրենց ընկերների թիկունքում տաքանում։

Մայիսի 27

Արքայազն անունով փոքրիկ պինգվինը

Արքայականպինգվիններիընտանիքինպատկանողփոքրիկպինգվինը, որիանունըԱրքայազնէր, ձվիմեջնստած, մտածումէր, թեինչպեսօրառաջլույսաշխարհդուրսգա։ Նաշատէրձանձրացելձվիմեջնստելուց ևշատէրուզումդուրսգալուխաղալմյուսպինգվիններիհետ։
Նակտուցով, ևապաոտքովուժեղհարվածեցձվիկեղևին։ Հետոորքանուժուներսկսեցթմբկահարել, և կեղևը՝ թխկ, կոտրվեց։
Օֆ, վերջապեսնածնվեց։
Պինգվին-մայրիկընայեցնրան ևչհավատացաչքերին։ «Զարմանալի է, ―մտածեցմայրիկը։ ―Ինչո՞ւ է իմփոքրիկըշագանակագույն։ Բոլորարքայականպինգվիններիմեջքինսևփետուրներենլինում, իսկփորին՝ ճերմակ։ Բայցեթեայսշագանակագույններկըլվանք, փոքրիկսէ՞լկդառնասև ևճերմակ»։
Եվպինգվին-մայրիկըփորձեցկտուցովքերելԱրքայազնիշագանակագույններկը, բայցիզուր։ Արքայազնըշագանակագույնէր, շագանակագույնէլմնաց։
― Ճարըգտա, ―ասացպինգվին-մայրիկը ևպահարանիցհանեցմեղրովլիամանը։
ՆաԱրքայազնիվրամեղրքսեց ևձայնտվեցՓնթփնթանանունովսպիտակարջին, որպեսզիարջըլզիմեղրը ևմեղրիհետէլ՝ շագանակագույններկը։ ՓնթփնթանըմեծհաճույքովսկսեցամենկողմիցլիզելԱրքայազնին։
― Վայ, խուտուտ է գալիս, ―ծիծաղեցԱրքայազնը։
Բայցարջը՝ առանցուշադրությունդարձնելու, շարունակեցլիզելմեղրը։ Իսկերբլիզեց-վերջացրեց, պինգվին-մայրիկըտեսավ, որԱրքայազնըինչպեսկար, այնպեսէլմնացելէր՝ շագանակագույն։
Փնթփնթանըխորհուրդտվեց․
― ԹողԱրքայազնըբարձրանաձնեբլրակիվրաուցածգլորվի։ Գուցեձյունըկմաքրիայդշագանակագույններկը։
Արքայազնըբարձրացավբլրակիգագաթնուգլորվեցցած։ Գլորվեց, թափտվեցմարմինը, բայցպարզվեց, որառաջվապեսշագանակագույն է։
― Գնանքբվեճիցխորհուրդհարցնենք, ―որոշեցպինգվին-մայրիկը։ ―Նաաշխարհիամենաիմաստունթռչունն է։
Եւբունպինգվին-մայրիկինասաց․
― Ինչծիծաղելիես, պինգվին-մայրիկ։ Մի՞թեչգիտես, որպինգվիններըծնվումենշագանակագույնփետուրներովու,երբմիքիչմեծանումեն, նորմիայննրանցմեջքըդառնում է սև, իսկփորը՝ ճերմակ։
― Ա՜հ, իհարկե, ―գոչեցպինգվին-մայրիկը։ ―Եսբոլորովինմոռացելէի։
Ուայդպեսէլեղավ, ինչպեսասելէրբուն։
ԵրբԱրքայազնըմեծացավ, նրամեջքինաճեցինսևփետուրներ, իսկփորին՝ ճերմակ, ինչպեսլինումենբոլորարքայականպինգվիններինը։
Առաջադրանքներ
1.Անծանոթբառերըդուրսգրի՛րև բառարանի օգնությամբբացատրի՛ր։
ճերմակ-սպիտակ պատկանել-մեկի սեփականությունը հանդիսանալ
2.Տրված գոյականներից կազմի՛ր գործողություն ցույց տվող բառեր:
Օրինակ՝ նախշ-նախշել
խաղ-խաղալ
Սեր-սիրել
տոն-տոնել
կարոտ-կարոտել
շունչ-շնչել
ժպիտ-ճպտալ
համբույր-համբուրել

3.Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:
Օրինակ՝ փնտրել-որոնել
զարթնել-արթնանալ
արեգակ-արև
կարդալ-ընթերցել
ստել-խափել
բարևել-ողջունել

Continue reading

Մայիսի 26

Էմիլի արկածները

Մի անգամ, Էմիլը որոշում է շաքարավազը փոխարինել աղով։ Հենց այդ օրը, մայրիկը որոշեց կեքսեր պատրաստել։ Պատկերացնում եք չէ՞ ինչ պատահեց։ Քանի որ Էմիլը շատ էր սիրում թխվածքաբլիթ, հենց նա առաջինը փորձեց ու ընկավ իր պատրաստած թակարդը։

Մայիսի 26

Մաշտոցներ մատուռ

Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ Մաշտոցներ մատուռը դարերի ընթացքում ավերվել է և կրկին վերանորոգվել։ Վերջին անգամ այն հիմնովին վերանորոգել է Անատոլի անունով մի աստվածապաշտ մարդու ձեռքով։ Ներկայումս այն պահպանվում ու մասնակիորեն վերանորոգվում է տեղի բարեպաշտ հավատացյալների կողմից։ Այնտեղ գալիս են տարբեր վայրերից հավատացյալներ։ Ս. Մաշտոցի աղոթքների զորությունն անցել է նաև մատուռի կողքով հոսող աղբյուրի սառնորակ ու անմահական ջրերին։ Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներին այս ջուրը բազում անգամներ պարգևել է տեսակ-տեսակ հիվանդությունների բժշկություն։